Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային ցույցերն ու անկարգություններն ավարտվել են 49 մարդկանց վիրավորումով, ևս 7 մարդ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է Folha de Sao Paulo պորտալը։
Ցուցարարները հրկիզել են ևս մեկ նախարարության շենք։ Այս անգամ հերթը եղել է Ֆինանսների նախարարությանը։ Ավելի վաղ ցուցարարները կրակի էին մատնել Գյուղնախարարության շենքը։ Ընդհանուր առմամբ վնասվել են 7 նախարարությունների շենքեր։
Նախագահ Միշել Թեմերը հանձնարարել է զինվորականներին իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։ Նրանք կպահպանեն գերատեսչությունների շենքերի անվտանգությունը և կդիմակայեն ցուցարարներին մինչ մայիսի 31-ը։
Ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների անցկացում։ Տարբեր գնահատականներով՝ ցույցերին մասնակցել է 100-150 հազար մարդ։