ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներով շրջագայության ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է դառնա ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի մասնակից։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»։
«ՆԱՏՕ-ի միացումը ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիային, մենք կարծում ենք՝ շատ կարևոր քայլ կլինի, որն անհրաժեշտ է անել»,-նշել է նա։
Թիլերսոնը վստահություն է արտահայտել, որ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գիտակցում է այդ քայլի կարևորությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան ու Գերմանիան մայիսի 25-ին հավանություն կտան ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ՆԱՏՕ-ի միանալուն, թեև Սթոլթենբերգը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունում ՆԱՏՕ-ի զինվորների մասնակցության հարց չի դիտարկվում։