«Գահերի խաղի» Youtube-ի պաշտոնական ալիքում հայտնվել է սերիալի յոթերորդ եթերաշրջանի թրեյլերը: Տեսանյութում հերոսներից մեկը՝ Ջոն Սնոուն հայտարարում է Մեծ պատերազմի սկսվելու մասին: Թրեյլերում մասնակցում են նաև այլ կերպարներ, նրանց թվում՝ Սերսեա Լանիսթերը, Դայեներիս Տարգարիենը և Արիա Ստարկը:
Նոր և նախավերջին եթերաշրջանը կմեկնարկի հուլիսի 16-ին՝ NBO հեռուստաալիքով: