Քիմ Քարդաշյանի անձնական օգնականը` Ստեֆանի Շեփարդը տեղյակ է, թե իրականում ինչ է տեղի ունենում աստղային ընտանիքում, հայտնում է dress-code.com.ua-ն:
Աղջիկը լրատվամիջոցների հետ կիսվել է Քիմի կյանքի որոշ մանրամասներով: Նրա խոսքերով` Քարդաշյանի ընտանիքը կարելի է անվանել ամենաաշխատասերներից մեկը, որոնց համար աշխատանքը ամենակարևոր գործն է կյանքում:
Շեփարդը Քիմի կյանքում պատասխանատու է համարյա ամեն ինչի համար` ճամպրուկների, պարկերի, պայուսակների աշխարհով տեղափոխելը: Բացի այդ` նա աստղի հետ միասին զբաղվում է սպորտով: