Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Սերժ Սարգսյանի մոսկովյան սպասումը

Հայաստանի թե՛ ներքաղաքական գործընթացների, թե՛ հանրային տրամադրությունների, թե՛ բնականաբար իշխանության ձևավորման խնդրի վրա Ռուսաստանի ազդեցությունն անհերքելի է: Այլ հարց է, թե ինչով է այն պայմանավորված, որքանով է ԽՍՀՄ փլուզումից 25 տարի անց էլ այդ ազդեցության պահպանումը տրամաբանական կամ բնական: Բայց ազդեցությունը փաստ է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով  և հանգամանքներով: Իհարկե միարժեք չէ, որ հենց Ռուսաստանն է կայացնում որոշումն ու այն պարտադրում: Աշխարհը, ներքին ու արտաքին գործոնները բազմազան են, հետևաբար այստեղ կարող է խոսք լինել շոշափելի ազդեցության, բայց ոչ միարժեքության մասին: Ինչ խոսք, պետական  և քաղաքական ավանդույթների, կենսագրության, փորձառության,  և առաջին հերթին իհարկե պետական մտածողությամբ կառավարող էլիտայի բացակայության պայմաններում իշխանության հարցը ենթակա կլինի արտաքին ազդեցության, ու բնականաբար մեծ կլինի այն արտաքին ազդեցությունը, որի կողմնորոշվածության դաշտում էլ գտնվում է պետությունը: Իսկ Հայաստանը եվրասիա-ռուսական դաշտում է, ընդ որում բավականին խրված: Բայց այստեղ կա մի առանձնահատկություն:

Առայժմ անորոշ է նաև «մետրոպոլիայի» իշխանության խնդիրը: Օրերս առիթ ունեցել եմ անդրադառնալու այն հանգամանքին, որ Ռուսաստանում Պուտինը բաց է թողնում 2018-ի խնդիրն այնպես, ինչպես Հայաստանում Սերժ Սարգսյանը: ՌԴ նախագահը օրեր առաջ հայտարարել էր, թե դեռ վաղ է խոսել 2018-ի առաջադրման մասին: Պարզ չէ դեռևս, Պուտինը առաջադրելու է իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար, թե ոչ: Հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի գործընթացների  և իշխանության վրա, հիմք կա ենթադրելու, որ Սերժ Սարգսյանի որոշումն էլ կարող է կախված լինել Պուտինի որոշումից: Ավելի շուտ, Ռուսաստանում իշխանության խնդրի հանգուցալուծման տրամաբանությունից զգալի կախված կլինի թերևս այն, թե 2018-ի համար սցենարային ինչ տարբերակ է որոշակիացնում Սերժ Սարգսյանը:

Դա իհարկե չի նշանակում, որ, եթե Պուտինը մնաց՝ Սարգսյանն էլ կմնա,  և հակառակը: Միանգամայն հնարավոր է նաև, որ Պուտինի մնալու դեպքում չկարողանա մնալ Սարգսյանը: Մյուս կողմից՝ նախընտրական շրջանում այցելելով Մոսկվա, Սերժ Սարգսյանը ստացավ Պուտինի ակնհայտ քարտ-բլանշը: ՌԴ նախագահը հայտարարեց, թե հույս ունի, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կհաղթահարի կառավարման մոդելի անցումային շրջանը: Սակայն բաց է մնացել հարցը, թե հատկապես ո՞ր ժամանակահատվածն է դիտարկվում անցումային շրջան՝ մինչև 2018, թե՞ մինչև 2022: Խնդիրն այստեղ իհարկե ամենևին Պուտինի կամքը չէ, կամ քմահաճույքը: Բանն այն է, որ Ռուսաստանն իսկապես բարդ դրության մեջ է՝ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական: Դա էապես ազդում է այդ երկրի աշխարհաքաղաքական ներուժի վրա, հետևաբար նաև նրա պատասխանատվության կամ ազդեցության գոտիներում առկա իրավիճակի: Դա էլ առաջացնում է վտանգներ ու մարտահրավերներ այդ գոտիների համար՝ ինչպես Հարավային Կովկասը: Այդ գլոբալ խնդիրները Ռուսաստանի էլիտայի համար էլ առաջացնում են մարտահրավերներ, որոնք սրում են իշխանության խնդիրը նաև Ռուսաստանում:

Ակնհայտ է, որ Պուտինը մտել է փակուղի, միաժամանակ կա շրջադարձի խնդիր՝ դեմքը պահելու խնդիր: Դրանով հանդերձ կա ընդհանրապես Ռուսաստանի վիճակը կառավարելի պահելու հարց: Պուտինն այդ վիճակը վերջին տարիներին էապես կապակցել է կայսերական նկրտումների, մեծապետական զգացումների հետ: Շրջադարձը կարող է փլուզել ամեն ինչ: Ռուսական էլիտան կանգնած է 2018-ի նախագահական ընտրությամբ այդ խնդիրը լուծելու հրամայականի առաջ: Բնականաբար կասկածից վեր է, որ հնարավոր են անգամ ամենաանսպասելի լուծումներ,  և բոլոր դեպքերում որևէ լուծում չի կարող հաշվի չառնել նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունը: Դրանով հանդերձ, անհնար է նաև, որ որևէ հանգուցալուծում իր էական ազդեցությունը չունենա նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական վարքագծի  և հատկապես ռեգիոնալ պատասխանատվության տիրույթներում նրա ռազմավարության վրա:

Փոփոխությունն անխուսափելի չէ, սակայն շատ հավանական: Դա նշանակում է, որ այդ փոփոխությունը կարող է փոփոխություն ենթադրել նաև Հայաստանում: Հետևաբար, Սերժ Սարգսյանը ունի ֆալստարտի ռիսկ, երբ կարող է առաջ քաշել մի սցենար, որը հետո հակասի Ռուսաստանի իշխանության մասով Կրեմլում հաստատված սցենարի: Որևէ սցենարի դեպքում իհարկե խնդիրը չի լինելու այն, թե ո՞ւմ է ուզում տեսնել Մոսկվան Հայաստանի իշխանության ղեկին: Անձերի խնդրի այս դեպքում երևի թե չկա, կամ այն առաջնային չէ: Խնդիրն այն է, թե ինչպիսի ներքին հարաբերությունների ու կառուցվածքի տրամաբանություն է պատկերացնելու Մոսկվան Հայաստանի իշխող համակարգի դեպքում, երբ Ռուսաստանի իշխանության համար 2018-ին կայացվի որոշում, որը կենթադրի նաև աշխարհաքաղաքական վարքագծի որոշակի փոփոխություն: Ի վերջո բանն այն է, որ Ռուսաստանի պես հսկայի պարագայում փոփոխությունն ինքնին կարող է լինել շատ թույլ արտահայտված, գրեթե աննկատելի, սակայն նրա ազդեցության փոքր գոտիներում դա կունենա շոշափելի դրսևորումներ:

 

Լուսանկարը՝  gettyimages-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում