Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունենում երթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, ով չորեքշաբթի օրը այնտեղ է ժամանել առաջին պաշտոնական այցով, հայտնում է RTBF հեռուստաալիքը:
Ակցիային մասնակցելու ցանկություն են հայտնել մոտ 10 հազար մարդ: Derniere heure պարբերականի տվյալներով` ցուցարարների միջուկը կազմում են Գերմանիայի, ֆրանսիայի և Հոլանդիայի քաղաքացիները: Երթին մասնակցում են նաև Greenpeace էկոլոգիական կազմակերպության ակտիվիստները:
Թրամփի հակառակորդները կրում են պաստառներ «Կանգնիր, Թրամփ», «Բավական է պատերազմով առևտուր անել», «Կամուրջներ կառուցել, ոչ պատեր» մակագրություններով, ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահի խրտվիլակը: