Ֆլամինգոներն ավելի քիչ էներգիա են ծախսում, երբ կանգնած են մի ոտքի վրա, պարզել են գիտնականները, հայտնում է BBC-ն:
Հետազոտության տվյալների համաձայն` մի ոտքի վրա կանգնած դիրքը չի պահանջում մկանային էներգիայի ծախս, և այդ դիրքով նրանք կարող են քնել:
Հետազոտության հեղինակները փորձ են կատարել և կենդանի, և սատկած թռչունների վրա, և պարզել են, որ նրանց դիակները նույնպես կարող են կանգնել մի ոտքի վրա առանց պահելու:
Այդ ֆենոմենը գիտնականներն անվանում են «պասիվ գրավիտացիոն կանգի մեխանիզմ»:
Միաժամանակ սատկած թռչունները չեն կարող կանգնել 2 ոտքի վրա առանց օգնության: Դա նշանակում է, որ այդ դիրքը պահանջում է մկանների ակտիվ լարում:
Սակայն գիտնականները դեռևս չեն կարող բացատրել անատոմիական մեխանիզմը, որը թույլ է տալիս թռչուններին հեշտությամբ կանգնել այդ դիրքում: