Միջերկրական ծովում միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել, զոհվել է ավելի քան 30 մարդ, հայտնում է Reuters-ը:
Պատահարը տեղի է ունեցել Լիբիայի ափերից ոչ հեռու: Նավակը, որտեղ գտնվել է մոտ 200 միգրանտ, մեկնել է Իտալիա: Այն նկատել է իտալական ափային պահակության փրկարար նավը և ուղղվել է նրա կողմը: Երբ այն մոտեցել է, նավակը հանկարծ սկսել է թեքվել: Այնտեղ գտնվողները առանց փրկարար ժիլետների նետվել են ջուրը և լողացել դեպի իտալական նավը:
Մեծ մասը փրկվել է, սակայն ավելի քան 30 մարդ խեղդվել է՝ հիմնականում մինչև 3 տարեկան երեխաներ: