Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում

Ազգին կարգի ենք բերում ու Բաքուն վերցնում. Արկադի Կարապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

– Պարոն Կարապետյան, Հայաստանի վեցերորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Ընդգծել է, որ կողմ է ստատուս քվոյի փոփոխությանը և վերահաստատել, որ Հայաստանը համաձայնել է Կազանյան տարբերակով հակամարտության կարգավորմանը։ Դուք այսօր նման հնարավորություն տեսնո՞ւմ եք։

Ես այդ մասին բազմիցս իմ կարծիքն ասել եմ, ու իմ տեսակետը չի փոխվել։ Փոխզիջում ասվածը ես չեմ ընդունում՝ «Կազան-մազան», մադրիդյան կարգավորում և այլն, դրանք բոլորը մեզ համար խայտառակ պայմանավորվածություններ են. ավելացնելու բան չունեմ՝ ամեն ինչ պարզ է։ Մենք փոխզիջելու ոչինչ չունենք։

– Իսկ փոխզիջման կողմնակիցներն ասում են, թե հակառակ տեսակետ հայտնողներն այլընտրանք չեն առաջարկում, իսկ ստատուս քվոն այլևս պահպանվել չի կարող։

Առաջարկում եմ՝ Բաքուն վերցնում ենք, ու հարցը վերջանում է։ Իսկ Բաքուն վերցնելու համար ազգին պետք է կարգի բերենք։ Ու հենց այդպես էլ լինելու է՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում, նույնիսկ անկախ աշխարհի տերերի ցանկությունից։ Իրենց թվում է, թե իրենք են որոշում, բայց իրենք չեն որոշում. դա որոշելու է  ժողովուրդը՝ Աստծուն խնդրելու ենք, ու հարցերը լուծվեն։ Անցած պատերազմին էլ է այդպես եղել, ապրիլին էլ, հիմա էլ նույնն է լինելու։ Խնդիրն այն է, թե ով է հավատում կամ չի հավատում դրան։ Ես չեմ փնովում ոչ ոքի՝ իրենց հասկացողությունն էլ այդքան է։ Եթե ասում են՝ մենք շատ փոքր ենք ու չենք կարող, ուրեմն ի՞նչ՝ Հայաստանը փակենք գնա՞նք։

– Ասում եք՝ ազգը կարգի բերենք, բայց դա հնարավո՞ր է։

– Իհարկե, հնարավոր է՝ անկախ նրանից, թե Ազգային ժողովում ինչ են խոսում, ինչ են մտածում։

– Բայց ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ազգի մեծ մասը համաձայն է իշխող կուսակցության տեսակետներին կամ էլ իր ընտրությունը 10.000 դրամով է կատարում։

– Դա այդպես չէ։ Շատ եք ազգին փնովում ՝ դա ճիշտ չէ։ Մեր ազգը շատ լավն է՝ իր ամբողջ թերություններով։ Ազգը շատ անսպասելի իր առաքելությունը կատարելու է՝ պետք է հավատալ։

– Պաշտպանության նախարարն առաջարկել էր ազգ-բանակ կոնցեպտը, վերջերս էլ   դրան նվիրված միջոցառում անցկացվեց Հայաստանում։ Կարծում եք՝ այս մթնոլորտում և առկա պայմաններում հնարավոր կլինի՞ դա կյանքի կոչել։

Այսպես է ՝մինչև աշխարհազոր չստեղծվի, մինչև Հայաստանը զենք չարտադրի՝ այդ «ազգ-բանակը» միայն սիրուն զրույց ու պատրանք է։ Դրանք առանցքային բաներ են, եթե դա չեղավ՝ մնացածը խոսակցությունների մակարդակում է։

– Հայաստանը կարո՞ղ  է սեփական զենք արտադրել, թույլ կտա՞ն։

– Եթե հարցնենք՝ կարող  է մեզ ընդհանրապես ապրել թույլ չտան։

– Նկատի ունեմ՝ Հայաստանը  հենց ռազմական առումով այնքան մեծ կախվածություն ունի Ռուսաստանից։

– Հենց ազատվենք այդ մտածելակերպից՝ ամեն ինչ կստացվի։ Մարդն իր ուղեղի, հոգու մեջ է՝ կա՛մ կախված է, կա՛մ անկախ։ Մնացածը պատրանքներ են։ Չես ուզում կախված լինել՝ անկախանում ես։

– Պարոն Կարապետյան, կտրուկ դեմ եք արտահայտվում փոխզիջումներին, բայց եթե հասնում է այդ պահը, և մեր փոխարեն որոշում են, կարծում եք՝ ժողովուրդը ոտքի կկանգնի՞։

Ամեն ինչ լավ է լինելու՝ արխային եղեք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում