Բրազիլիայում լեռնագործները հայտնաբերել են 272 կգ կշռող, 1,3 մ բարձրությամբ հսկայական զմրուխտ՝ տեղեկացնում է Associated Press-ը:
Բրազիլիայի բնական պաշարների արդյունահանման վարչության նախագահ Պաոլո Սանտանան հայտնել է, որ զմրուխտը գտնվել է մոտ 20 օր առաջ Բաիյա նահանգում՝ երկրի հյուսիս-արևելքում: Այն վաճառվել է տարածաշրջանի հանքարդյունաբերողներից մեկին:
Գնորդի իրավաբանը հայտնել է, որ զմրուխտի տերը, որի անունը չի հրապարակվում, մտադիր է քարը ցուցադրել գրադարաններում և թանգարաններում: