Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ Մանչեսթերում պայթյուն իրագործած մահապարտի ետևում ահաբեկչական ցանց է կանգնած: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Հայտարարությունն արել է Մանչեսթերի ոստիկանապետ Յան Հոփկինսը:
«Ես կարծում եմ ակնհայտ է, որ դա ցանց է: Եվ ինչպես ես արդեն ասել եմ հետաքննությունը շարունակվում է»,- ասել է նա:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքը հասցված է ծայրահեղի: