Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ տասնյակ թուրք զինվորականներ դիմել են Գերմանիային քաղաքական ապաստանի համար` հայտարարելով, որ Գերմանիան ավանդաբար ընդունում է ահաբեկիչներին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Գերմանիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ թուրքական կողմը մի քանի տարվա ընթացքում մոտ 6 հազար հարցում է ուղարկել Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակից քաղաքացիներին իրենց հանձնելու համար, որին կասկածում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Այդ հարցումները չեն բավարարվել:
«Ապաստան տրամադրելը՝ Գերմանիայի խնդիրն է: Նա սովոր է ընդունել ահաբեկիչներին, դե, նա կունենա ևս տասը: Իսկ մենք կշարունակենք նրանց որսալ»,- ասել է Էրդողանը լրագրողներին Բրյուսել` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ: