ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մելանյա Թրամփի հետ Իտալիայից ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթաժողովին մասնակցելու համար՝ տեղեկացնում է RTBF-ը:
Թրամփը նաև հանդիպում կանցկացնի Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ: Նա Բելգիայում կմնա մինչև մայիսի 25-ը: Բելգիայում նա կհանդիպի նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Այդ ժամանակահատվածում ԱՄՆ առաջին տիկինը Բրյուսելում կայցելի Reina Fabiola հիվանդանոցը: