ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները կտրում են Իրաքի Մոսուլ քաղաքի բնակիչների ձեռքերը՝ գողության մեջ մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Anadolu թուրքական պարբերականը:
Ահաբեկիչների հերթական զոհերը դարձել են Մոսուլի բնակիչներ Ազադ և Մուհամեդ Հասանները, որոնց մեղադրել են գողության մեջ և հազարավոր մարդկանց աչքի առաջ կտրել են նրանց ձեռքերը:
Տեղեկատվության համաձայն՝ եղբայրները բնակվել են Մոսուլի Ալ-Թամիմ թաղամասում: Ընդհանուր առմամբ Հասանների ընտանիքում 9 երեխա է եղել: Ահաբեկիչները քաղաքը գրավելուց հետո սպանել են նրանց ավագ եղբորը, որը ոստիկան է եղել: Նշվում է, որ ընտանիքն Իրաքի իշխանություններից որևէ օգնություն չի ստանում: