«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ առաջիկայում Լոռու մարզպետ նշանակվի հինգերորդ գումարման ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք, որ կարկառուն ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի անունը չկար ՀՀԿ համամասնական ցուցակում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նրան նոր աշխատանք է սպասվում գործադիրում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովհաննես Սահակյանը անհեթեթություն որակեց իրեն Լոռու մարզպետ նշանակելու լուրը: «Հերքում եմ, անհեթեթություն է: Ինչպես նախկինում մամուլում տեղ գտած որևէ պաշտոն զբաղեցնելու լուրը, այնպես էլ հիմա նման առաջարկ չի եղել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հարցին՝ նոր ձևավորվող կառավարությունում որևէ աշխատանք առաջարկե՞լ են, Հովհաննես Սահակյանը արձագանքեց. «Մնացածի մասին՝ հետո»: