Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Թեթևսոլիկացել ընկել է մեջտեղ. Պարույր Հայրիկյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տևական դադարից հետո լրագրողների հարցերին է պատասխանել՝ անդրադառնալով հետընտրական իրավիճակին և իրենց հետագա անելիքներին։ Հովհաննիսյանը մասնավորապես ընդգծել է, որ պայքարը շարունակելու համար պետք է գնալ խոշորացման, ինչի համար անհրաժեշտ է արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միավորում։

Թե կոնկրետ որ ուժերին նկատի ունի Հովհաննիսյանը՝ առայժմ չի մանրամասնում։ Համենայնդեպս, ի տարբերություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, բավականին դրական է արտահայտվել խորհրդարանական ուժերից «Ելքի» մասին, արտախորհրդարանական ուժերի մասով դեռ մանրամասներ հայտնի չեն։ Տեղեկացանք, որ առաջիկա օրերին «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացնելու և քննարկելու է հետագա գործունեությանը վերաբերող հարցեր: Չի բացառվում, որ կքննարկվի նաև այն հարցը, թե որ ուժերի հետ է պատրաստվում ճանապարհ անցնել ընդդիմադիր քաղաքական ուժը։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ֆորմատում «Ժառանգության» գործընկեր՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը դրական է գնահատում միավորվելու գաղափարը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մակեյանն ասաց, որ ինքը մշտապես տեսել է միավորվելու անհրաժեշտությունը. «Ես այդ հարցը դրել եմ մեր քաղաքական խորհրդում և ստացել հավանություն. միշտ այդ ուղղությամբ աշխատանք տարել եմ, բայց առայժմ անպտուղ. Նիկոլի, Րաֆֆու հետ այդ աշխատանքը դեռ վաղուց տարել եմ։ Պարզ է, որ այս վարչախմբի պարագայում փոքր ուժերի ապագան անորոշ է, և հստակ է, որ պետք է համախմբում»։

Հստակեցմանը, այսինքն՝ կարծում է, որ Հովհաննիսյանի ղեկավարած ուժի հետ ճանապարհ շարունակելը արդյունավե՞տ կլինի, Պետրոս Մակեյանն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ անուններ պետք չէ տալ։ Բայց այն ուժերը, որոնք դեռևս վարչախմբի հետ գործարքի մեջ չեն մտել, դեռևս հանրության համար ընկալելի են՝ պետք է համախմբվեն։ Այդպիսի ուժերն, իհարկե, քիչ են, բայց պետք է համախմբվեն»։

Ի տարբերություն Պետրոս Մակեյանի՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը բավական կոշտ արտահայտվեց։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ բոլորի նպատակը պետք է լինի Սահմանադրության վերականգնումը, իսկ նրանք, ովքեր շեղվում են օրակարգից, մեջբերում եմ՝ «սրիկա» են։

«Եթե ուրիշ բանով է ուզում զբաղվել, նշանակում է՝ զբաղվում է պարապ գործով։ Չեմ ասում՝ հիմար է և այլն, բայց նա, ով ուրիշ բանով է զբաղվում, սրիկա է։ Հիմնական հարցն այսօր Սահմանադրությունն է։ Ճիշտն ասած, ինքն իրեն ցույց տվեց խորհրդարանական ընտրություններում, ու իր մասին խոսելն ավելորդ եմ համարում»,- փոխանցեց Հայրիկյանը։

Հիշեցնենք. ԱԻՄ առաջնորդը ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ նախատեսում է ստորագրահավաք սկսել՝ գործող Սահմանադրությունը չեղարկելու և նոր Սահմանադրություն ընդունելու պահանջով: «Հովհաննիսյանը ընտրության էր գնում հաղթելու, հիմա ի՞նչ եղավ՝ թեթևսոլիկացել մեջտեղ է ընկել։ Եթե Սահմանադրությունից չի խոսում, էլ ի՞նչ ասեմ։ Նա որևէ կերպ չնպաստեց, որ մեծ դաշինք կայանա, զբաղված էր ցուցամոլությամբ։ Չեմ վախենում հրապարակավ ասել, բայց հասցրեց այն աստիճանի, որ Զարուհին էլ հեռացավ իրենից»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում