Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Կառավարությունը օրենքի ուժով փակում է մարդկանց հետդարձի ճանապարհը

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մայիսի 18-ի նիստում առանց  առանձնակի  ուշադրության արժանացնելու  հավանություն տվեց  «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը հետագայում բազում անցանկալի հետևանքների տեղիք է տալու:

Կառավարության հաստատած փոփոխությունները վերաբերում են սեփականության իրավունքով գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են կամ առաջիկայում կկորցնեն ՀՀ քաղաքացիությունը: Համաձայն նախագծերի՝ այդ քաղաքացիները պարտավոր են 1 տարվա ընթացքում օտարել իրենց սեփականաշնորհած գյուղատնտեսական նշանակության հողերը, այլապես դատարանը վճիռ է կայացնում, և կատարվում է հողի հարկադիր վաճառք, ստացված գումարն էլ հանձնում է նախկին սեփականատիրոջը:

Փաստենք, որ նախագծում  օտարման մեխանիզմների հետ կապված բազում բացեր կան, որոնց անդրադարձել են նաև պետական  գերատեսչությունների մասնագետները: Կան նաև ավելի լուրջ «բացթողումներ», որոնցից մեկի առնչությամբ առողջապահության նախարարությունը  զգուշացրել է.  «Կարծում ենք, որ վերոնշյալ փոփոխությունը կարող է հակասել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի` փոփոխված 11-րդ արձանագրությամբ» 1-ին հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով նախատեսված հիմնարար սկզբունքներին»:

Համաձայն վերջին Սահմանադրության՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք  չեն օգտվում հողի սեփականության իրավունքից, և վերոնշյալ փոփոխությունը առաջին հերթին միտված է գործող օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Թերևս սա է փոփոխությունների հիմնական նպատակը: Բայց հանրապետության վարչապետը բազմիցս է անդրադարձել չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերը շրջանառության մեջ բերելուն, և այս քայլով փորձ է արվում, թեկուզև մասնակի, միանգամից երկու հարց  լուծել:

Մեծ առումով  օրենսդրական այս փոփոխությունը  վերաբերում է մեր այն հայրենակիցներին, որոնք ժամանակին սեփականության իրավունքով հող ստանալով՝ տարիներ հետո հեռացել են հայրենիքից: Սրանց մի մասը արդեն իսկ օտարել է իրենց հողը, մի զգալի մասն էլ իրենց ու իրենց զավակների ապագան տեսնելով միայն հայրենիքում՝  չեն օտարել ունեցած անշարժ գույքը: Այդուհանդերձ, բոլոր հնարավորություն ունեցողները ստացել են առավելապես ՌԴ քաղաքացիություն (հասկանալի է, որ շատերն էլ այլ երկրների) այնտեղ կյանքի պայմանները ավելի հեշտ կարգավորելու նկատառումով, այդ թվում և բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով: Եթե հայրենի կառավարությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացու  կյանքի տարրական պայմանները, քաղաքացին ստիպված է լինում դա անել ինքնուրույն, նույնիսկ զարտուղի ճանապարհներով:

Նշենք, որ Հայաստանում էլ քիչ չեն  մարդիկ, որոնք ունեն ՌԴ քաղաքացիություն՝ դարձյալ բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով: Կառավարության հաստատած օրենքի նախագծով այդ մարդիկ իրենց իսկ հայրենիքում զրկվելու են  կամ 25-30 տարվա սեփականությունից, կամ էլ օր ծերության մի քանի դրամ ավելի կենսաթոշակ ստանալու հնարավորությունից:

Սա ընդունված նախագծի մեկ, բայց շատ կարևոր կողմն է: Մյուս՝ ավելի վտանգավոր պահն այն է, որ հազարավոր դրսի մեր հայրենակիցներն արդեն վաճառել են իրենց հողերը, բայց առայժմ առանց վավերացման: Կադաստրի և նոտարական գրասենյակների օրենքով և օրենքից դուրս սահմանած ահռելի գներից խուսափելով (երբ ցանկացած առքուվաճառքի գործարքի ձևակերպումը գերազանցում է 200-300 դոլարը)՝ նրանք գործարքն իրականացնում են ավելի «մատչելի  մեխանիզմով». հողատիրոջը վճարվում է հողի գինը, իսկ  գնորդը 10 տարի շարունակ իր անունով  հողի հարկերը վճարելուց հետո դատարանով սեփականատիրոջ անվանափոխություն է կատարում:

Ընդունված նախագիծը այս նուրբ, բայց մեծ տարածում ունեցող իրավիճակի համար ոչ մի դրույթ չի սահմանում: Բացարձակապես նույն իրավիճակում գտնվող երկու ընտանիքներից մեկը, որն ունի այլ երկրի քաղաքացիություն, զրկվում է հողից, մյուսը՝ ոչ: Պետությունը օրենքի ուժով անհավասար պայմաններ է ստեղծում իր քաղաքացիների համար: Մինչդեռ շատերը հեռացել են ոչ թե ավելի լավ ապրելու, այլ ընդամենը ապրելու համար: Նման նախագիծ մշակելուց առաջ թերևս մշակողները պետք է հաշվարկներով հիմնավորեին, որ Հայաստանում կես կամ 1 հա հողով հնարավոր է 3-4 անձից բաղկացած ընտանիքի գոյության նվազագույն պայմանները ապահովել, որից հետո միայն վերջիններին մեղադրելով այլ երկրի անձնագիր ստանալու համար՝ զրկեին սեփականությունից:

Եվ, որ ամենակարևորն է, դրսում գտնվողներից շատերը դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել՝ վերադառնա՞լ հայրենիք, թե՞ ոչ: Կառավարությունն այս նախագծով շատերի առաջ փակում է վերադարձի ճանապարհը: Այդքանով հանդերձ՝ անհասկանալի է կառավարության նման մոտեցման իմաստը. եթե օրենքը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է,  ապա դրա համար կա հարցի լուծման պարզագույն  տարբերակ՝ օրենքը չտարածել նախկինների վրա: Եթե այլ է, ապա դա մի ուղղվածություն ունի՝ մարդկանց հեռացնել հայրենիքից: Այլապես մի կողմից՝ հայտարարվում է  ապագայի 4 մլն-անոց Հայաստանի մասին, ու մյուս կողմից՝ օրենքի ուժով  փակվում է  հայրենիքից հեռացածների  հետդարձի ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում