Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանին խորհրդային շրջանի ցուցանմուշներ է նվիրել

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի թանգարանը հարստացրեց խորհրդային շրջանի ցուցանմուշներով: Թանգարանի «ԽՍՀՄ-ի մասին պատմում են ցուցանմուշները» ժամանակավոր ցուցադրության մաս կազմող իրերն առաջին տիկինը ձեռք է բերել Վերնիսաժից: «Այս ցուցանմուշները մի տղամարդ էր վաճառում: Ես գնեցի՝ մտածելով, որ դրանք պետք կգան, ապա հիշեցի Կարեն Դեմիրճյանի թանգարանի մասին եւ ցուցանմուշները սիրով նվիրեցի»,-թանգարանում շրջայցի ժամանակ մտահղացման մասին պատմեց Ռիտա Սարգսյանը:

405 ցուցանմուշների շարքում նամականիշներ են, թղթե եւ մետաղադրամներ, կլիշեներ, նկարներ եւ այլն:

Կարեն Դեմիրճյանի մտերիմներից մեկի՝ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի խոսքով` Մշակույթի բնագավառը  հոգածության կարիք ունի, եւ այդ առումով  առաջին տիկինը շատ մեծ աշխատանք է կատարում:

Կարեն Դեմիրճյան հիմնադրամի խորհրդի որոշմամբ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, առաջին տիկնոջը շնորհեց Կարեն Դեմիրճյանի անվան հուշամեդալ:

«Այս բոլոր նմուշները շատ խոսուն են եւ այնքան բան են պատմում անցյալի մասին: Ես համարում եմ սա մարդկային , քաղաքացիական մի գեղեցիկ քայլ:  Այն, թե ինչպես դուք հիշեցիք մեր մասին, տեսաք այս իրերը եւ գնեցիք, այն, թե ինչպես ուրախացած բերեցիք եւ ինչպես ուրախանում եք հիմա, շատ բանի մասին են խոսում: Այս քայլով դուք մի նոր եզրով երեւացիք: Սա մի քայլ է, որն ամրապնդում է պատմության շղթան»,-իր խոսքում ասաց Ռիմա Դեմիրճյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում