Սիրիայի բանակը ոչնչացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին, որը պատասխանատու է եղել մարտական գործողությունների համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական հեռուստատեսության հաղորդագրությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Աբու Մուսաբ Ալ-Մասրի անունով գրոհայինը ոչնչացվել է Հալեպում ռազմական օպերացիայի ժամանակ: Նշվում է, որ գործողության ընթացքում ոչնչացվել են ահաբեկչական խմբավորման մի քանի այլ ղեկավարներ ևս: