Thursday, 18 04 2024
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Լևոն Մկրտչյանը պարգևատրել է դպրոցական առարկայական օլիմպիադաների հաղթողներին

2016-2017 ուսումնական տարվա Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտները պարգևատրվեցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ կրթության և  գիտության նախարարի  պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում կրթական համակարգը հստակ է աշխատում։

«Մեր երկրի ուսումնական հաստատություններում գնահատման համակարգը միայն թվանշաններով, ատեստատով, դիպլոմով չէ, այլ նաև առաջին հերթին՝ նախասիրությամբ։ Օլիմպիադաների գաղափարախոսությունը երկու կարևոր սկզբունք են իրենց մեջ ներառում՝ մասնագիտական հակումներին համարժեք դուք եք ընտրում ձեր ճանապարհը և երկրորդը՝ կարողանում եք ցույց տալ, թե դպրոցում ստացած գիտելիքը որքանով է կիրառելի։ Ձեր հաջողությունները պետք է լուրջ հիմք լինեն ձեր ապագան կերտելու համար»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Արցախի Հանրապետությունից երեք աշակերտ էին հաղթել այս օլիմպիադայում։ Նրանցից մեկը Ստեփանակերտ  քաղաքի  դպրոցներից  մեկի աշակերտ Աղաբեկյան Մարիաննան է, ով առաջին տեղն է գրավել Ռուսաց լեզու առարկայից։
«Մենք շատ ենք պարապել մեր ուսուցչի հետ և այս տարի լավ արդյունքների հասանք։ Կարծում եմ, մրցակցությունը բավականին մեծ էր։ Ես շատ եմ սիրում լեզուներ՝ հատկապես ռուսերեն, իսկ գերմաներեն լեզվից զբաղեցրել եմ երրորդ տեղը»,- ասաց Մարիաննան։

Երևան քաղաքի թիվ 48 դպրոցի աշակերտ Դիանա Ամիրջանյանն էլ հաղթել էր՝ մասնակցելով ֆրանսերեն լեզվի օլիմպիադային։

«Ես յոթ տարի Կանադայում եմ ապրել և ինձ համար ֆրանսերենի օլիմպիադայում հաղթելը այդքան էլ դժվար չէր։ Շատ ինքնավստահ չէի, բայց հույս ունեի, որ կհաղթեմ»,- նշեց Դիանա Ամիրջանյանը։
Շնորհավորելով աշակերտներին՝ Լևոն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց նաև ուսուցիչներից, ովքեր իրենց ուսերին տանում են օլիմպիական շարժումը՝ սկսած հանրապետական, մարզային օլիմպիադաներից մինչև միջազգային։
«Եթե չլինի ուսուցչական թիմի աշխատանքը՝ չենք կարող արձանագրել այն արդյունքներն ու հաջողությունները, որ ունենում ենք միջազգային օլիմպիադաներում»,- շեշտեց կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարը։
Հաղթողները Հայաստանի ամենատարբեր դպրոցների, վարժարանների աշակերտներ էին՝ Երևանի ֆիզմաթ հատուկ դպրոցից, «Քվանտ» վարժարանից, Գյումրու «Ֆոտոն» վարժարանից, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության ուղղվածությամբ հատուկ դպրոցից և մի շարք այլ ուսումնական հաստատություններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում