Թուրքիան ռուսական ցորենի ներմուծման նոր սահմնափակումներ Է մտցրել: Ինչպես հաղորդում է Gazeta-ն, Ռուսաստանին բաժին կընկնի ներմուծման համար տրված բոլոր արտոնագրերի միայն մինչև մեկ քառորդը: Խոսքը ներքին մշակման ռեժիմում ցորենի մատակարարման արտոնագրերի մասին է:
Նշվում է, որ նման արտոնագիրը թույլ է տալիս ցորեն մատակարարել առանց մաքսատուրքի՝ մշակման և հետագա արտահանման համար: Նման ռեժիմ Թուրքիայում գործում է բոլոր երկրների համար՝ ներքին շուկայի պաշտպանության նպատակով:
Vedomosti-ն իր հերթին հաղորդում է, որ նոր սահմանափակումները դարձել են լոլիկի և որոշ այլ բանջարեղենների մատակարարման արգելման պատասխան միջոցը, որը ՌԴ-ն սահմանել Է այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական կործանիչը: