Անցած շաբաթ Ազգային ժողովի պատգամավորները մշտական հանձնաժողովների նախագահներ են ընտրել: Ամենաքիչ կողմ ձայները ստացել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ 56 կողմ, 36 դեմ: Եվս երկու քվեաթերթիկ անվավեր է եղել:
Armtimes.com-ը գրում է, որ «Ծառուկյան» խմբակցությունում կայքի աղբյուրները փոխանցում են, որ քվեարկությունից առաջ Գագիկ Ծառուկյանի կողմից հրահանգ է եղել. «Ում ուզում եք քվեարկեք, բայց Աշոտյանին՝ բոլորդ դեմ»: Լրատվամիջոջը գրում է, որ որոշ ԲՀԿ-ականներ շատ են ոգևորվել Ծառուկյանի հրահանգն իրականացնելուց և որոշել են անարգանքի սյունին գամել կրթության և գիտության նախկին նախարարին: Երկու անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա, որը քվեարկված է եղել «դեմ», ունեցել է նաև գրառում. Էլեկտրիկ Երևան շարժումից հայտնի «Աշոտյան Ս…» վանկարկումը: