Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Սերժ Սարգսյանի բետոնե ճանապարհը դեպի 2040

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը մայիսի 21-ին կայացած նախագահի ընտրությանը վերընտրվել է այդ երկրի նախագահ երկրորդ ժամկետի համար, հայտարարել է Ադրբեջանի հետ հարաբերությունը խորացնելու, այդ թվում մասնավորապես երկու երկրների միջև երկաթուղային կապ հաստատելու մասին, որը նաև Թեհրանը կկապի Մոսկվայի հետ: Գրեթե համաժամանակ, Վրաստան այցելած Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը հայտարարել է, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին կփոխի տարածաշրջանը, Ասիան կկապի Եվրոպայի հետ: Ինչպես հայտնի է, այդ նախագիծն իրականացնում են Ադրբեջանը և Թուրքիան՝ որպես հիմնական ֆինանսավորողներ, մասնակցում է նաև Վրաստանը: Նախագիծը կարող է դառնալ չինական Մետաքսի ճանապարհի մի հատված:

Ինչպես հայտնի է, Չինաստանը մտադիր է տասնյակ միլիարդ դոլարներ ներդնել և առաջ մղել Մետաքսի ճանապարհ տնտեսական նախագիծը, որի երթուղիներից մեկն էլ կարող է լինել Կովկասը: Չինաստանում օրեր առաջ տեղի ունեցավ մեծ համաժողով, նվիրված այդ նախագծին և որին ներկա էին 29 երկրների նախագահներ և վարչապետներ: Հայաստանն այդ համաժողովին ներկայացված էր տնտեսական զարգացման և ներդրումների, ու մեկ էլ կապի ու տրանսպորտի և հեռահաղորդակցության հարցերի նախարարների մակարդակով: Թեև, իհարկե ավելի բարձր մակարդակով մասնակցության իմաստ երևի թե չկար էլ, քանի որ Պուտինը միևնույն է այնտեղ էր և մասնակցում էր, հետևաբար Հայաստանից կարելի էր նույնիսկ նախարար էլ չուղարկել:

Ի վերջո Հայաստանն այդ հարցերում չի կարող դուրս գալ ԵՏՄ շրջանակներից, քանի որ Հայաստանի սահմանն այլևս ԵՏՄ սահմանն է: Իսկ ԵՏՄ սահմանում ամեն ինչ որոշում է Ռուսաստանը: Համենայնդեպս, ի տարբերություն Բելառուսի, Ղազախստանի և նույնիսկ Ղրղըզստանի, Հայաստանը դեռևս որևէ անգամ չի համարձակվել դժգոհել ԵՏՄ անհավասարությունից և անարդյունավետությունից: Հետևաբար, Հայաստանը չինական Մետաքսի ճանապարհից երևի թե կօգտվի այնքան, որքան «քվոտա» կսահմանի Ռուսաստանը: Առավել ևս, որ Մոսկվան երևի թե միայն Հայաստանի միջոցով կարող է կովկասյան ուղղության մասով սահմանափակել չինական նախագծի շարժը Ասիայից դեպի Եվրոպա: Թեև, դրանից կարող է տուժել միայն Հայաստանը, քանի որ հազիվ թե Մոսկվան ի վիճակի լինի կասեցնել Իրան-Ադրբեջան-Վրաստան, կամ Միջին Ասիա-Ադրբեջան-Վրաստան հոսքերը:

Ռուսաստանն ինքը հետաքրքրություն ցուցաբերում է չինական Մետաքսի ճանապարհի նախագծի հանդեպ, բայց միայն ռուսական ուղղությամբ երթուղու պարագայում, քանի որ մնացյալ երթուղիների իմաստով նախագիծն իրականում Ռուսաստանը «շրջանցող», «դուրս թողնող» տնտեսական և քաղաքական էֆեկտ ունի: Մեծ հաշվով, դրանով Պեկինն ի թիվս մի շարք տարբեր խնդիրների, նաև ինչ որ իմաստով փորձում է լուծել Ռուսաստանին որպես երկրորդ բևեռ վերջնականապես հետ մղելու կամ երկրորդ բևեռի հավակնորդ՝ որպես հետ թողնելու խնդիրը։

Ինչ կարող է անել այստեղ Հայաստանը: Նվազագույնը, որ Հայաստանը կարող է անել, դա գոնե Իրանի սահմանը Վրաստանի սահմանին կապող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նախագծի արագացումն է, որպես Մետաքսի ճանապարհի բեռնափոխադրումների հնարավոր ենթակառուցվածք: Սակայն Հայաստանն անգամ դա չի կարողանում անել, դատելով այդ նախագծի ընթացքից, ընդ որում՝ թե՛ որակի, թե՛ ժամանակացույցի՝ տեմպերի մասով:

Նոր Ազգային ժողովի առաջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարում էր առաջիկա 23 տարում Հայաստանի բնակչությունը չորս միլիոնի հասցնելու, ՀՆԱ-ն քառապատկելու և 60 միլիարդ դոլարի հասցնելու մասին: Հետաքրքիր է, առաջիկա 23 տարում, մինչև 2040 թվականը Սերժ Սարգսյանը կկարողանա ավարտին հասցնել գոնե Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու 550 կիլոմետրանոց նախագիծը, որ Իրանը հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով որակյալ, միջազգային մակարդակի ավտոճանապարհով կապվել Վրաստանի և Սև ծովի հետ: Դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա հաղթահարել տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերից մեկուսացվածությունը, ինչը ոչ միայն թուրք-ադրբեջանական շրջափակման քաղաքականության հետևանք է, այլ նաև Ռուսաստանի կայսերական նկրտումների, կամ ավելի շուտ այդ նկրտումներին Հայաստանի իշխանության հպատակության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում