Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Ինչո՞ւ է կարևոր Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումը Հայաստանի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արևելագետ Գոռ Գևորգյանը:

 

– Պարոն Գևորգյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին օտարերկրյա այցը կատարել է դեպի Սաուդյան Արաբիա: Սա ի՞նչ է ընդհանրապես ասում Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին:

– Պետք է ասենք, որ պաշտոնական այցելությունը դեպի Մերձավոր Արևելք շատ կարևոր էր ԱՄՆ-ի նորաթուխ վարչակազմի համար և որոշ առումով՝ նաև խորհրդանշական: Ընտրությունը Սաուդյան Արաբիայի հարցում պատահական չէր: Պետք է հաշվի առնենք, որ Էր-Ռիադում կայացավ առաջին ամերիկա-արաբամուսուլմանական գագաթնաժողովը ամենաբարձր մակարդակով: Թրամփի մասնակցությունը այս միջոցառմանը շատ կարևոր էր: Թրամփն իր հետ բերել էր նաև հստակ ուղերձներ գագաթնաժողովի մասնակիցներին, որոնք կոչված էին վերամիավորելու արաբամուսուլմանական աշխարհը՝ ընդդեմ շիական գործոնի և, մասնավորապես, Իրանի:

Այս իմաստով պետք է նշել, որ ԱՄՆ նոր նախագահի արտահայտած մտքերում հստակ նշմարվում էին երեք ուղղություններ, որոնց շուրջ ըստ երևույթին կաշխատի ԱՄՆ վարչակազմը առաջիկա տարիների ընթացքում: Առաջինը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի խաթարված դերակատարության վերականգնման խնդիրն է: Ակնհայտ էր, որ Օբամայի նախագահության տարիներին Միացյալ Նահանգները որոշակի չափով ստվերում էր հայտնվել, և այսօր Թրամփի նպատակն է վերականգնել Միացյալ Նահանգների փոքր-ինչ խարխլված դերակատարությունը Մերձավոր Արևելքում՝ ամենաառանցքային հարցերի առնչությամբ: Երկրորդը այն արձագանքն է, որ Միացյալ Նահանգներն իր հիմնական շեշտը դնելու է սուննիական թևի ուժեղացման, ամրապնդման վրա, որը հիմնականում քաջալերվում և խրախուսվում է սաուդցիների կողմից: Սաուդյան Արաբիան արաբական աշխարհում այս ուղղությամբ հիմնական ջատագովն ու պաշտպանն է: Նաև որոշակի շեշտադրում կատարվեց Եգիպտոսի վրա, քանի որ պիտի հաշվի առնենք այն հանգամանքը, որ պաշտոնական Կահիրեն, այնուամենայնիվ, մնում է արաբական առանցքային մայրաքաղաքներից մեկը, որը կարող է զգալի գործուն դերակատարություն ունենալ ԱՄՆ-ի մերձավորարևելյան նախաձեռնություններում: Այդ նախաձեռնությունների շարքում է երրորդ ուղերձը կամ «մեսիջը», որով նախագահը նշմարում է պայքարը «չարիքի» դեմ: «Չարիքի» շրջանակում նա առաջին հերթին մատնանշում է Իրանը և Իրանի հետ սերտաճած բոլոր այն կառույցները, որոնք այսպես թե այնպես առնչվում են Թեհրանի պաշտոնական, ծավալապաշտական քաղաքականությանը:

– Եվ որոնց նա համարում է ահաբեկչական ուժեր:

– Այո, որոնց համարում է նաև ահաբեկչական ուժեր: Եթե ուշադրություն դարձնեք, Իսրայել կատարած այցելության ժամանակ Թրամփը հստակ մատնանշում է կազմակերպությունների այդ շղթան, որտեղ առաջին տեղը զբաղեցնում է «Ալ-Քաիդան», հետո գալիս են «Իսլամական պետությունը», «Հըզբոլլահը», «Համասը», որոնք, իր կարծիքով, միանշանակ համարվում են ահաբեկչական կառույցներ: Միևնույն ժամանակ պիտի հիշեցնեմ ձեզ, որ «Հըզբոլլահը» և «Համասը» Ռուսաստանի Դաշնության կողմից չեն դասվում ահաբեկչական կազմակերպությունների շարքին: Սա շատ հետաքրքիր և օրինաչափություն դարձած մոտեցում է:

Ահա այս երրորդ ուղերձի հետ կապված՝ Միացյալ Նահանգները կփորձի շատ հետաքրքիր ձևով խուսանավել մի կողմից՝ արժեհամակարգի և մյուս կողմից՝ իրենց իսկական շահերի միջև: Ենթադրվում է, որ չեն լինի մշտական դաշնակիցներ, կլինեն հավերժ շահեր: Կարծում եմ, որ Թրամփը կպահպանի ԱՄՆ-ի հավատարմությունը և՛ դեպի այն արժեհամակարգը, որն իրենք են դավանում, և՛ դեպի այն շահերը, որոնք անմիջականորեն վերաբերում են ԱՄՆ-ի գերակայությանը՝ թե՛ որպես աշխարհակալ տերություն և թե՛ որպես Մերձավոր Արևելքում խարխլված դիրքեր ունեցող պետություն, որը փորձում է վերականգնել դրանք:

Պիտի նաև հասկանանք, որ ԱՄՆ-ի այս նախաձեռնությունը շատ վտանգավոր է այն առումով, որ այստեղ հաշվի չեն առնվում Իրանի շահերը: Որքան էլ դա սև գույներով է ներկված, այնուամենայնիվ Իրանը Պարսից ծոցում և արաբական աշխարհում բավական մեծ հետաքրքրություն ունեցող պետություն է և ունի որոշակի ազդեցություն: Խոսքը վերաբերում է առաջին հերթին այն արաբական երկրներին, որտեղ կա շիական մեծամասնություն՝ համայնքային առումով: Դրանք են Իրաքը, Լիբանանը, մասամբ նաև Բահրեյնը, Եմենը: Եվ այս բոլոր կռվանները Իրանի քաղաքականության մեջ հաշվի չառնելը բավական վտանգավոր է: Ի վերջո, սիրիական հակամարտության մեջ պրո-բաշարական բանակի ամենախոշոր ուժերը սիրիական կառավարական ուժերն են և նրանց աջակցող շիական խմբավորումները, որոնց թվում են նաև «Հըզբոլլահի» զորքերը: Այս իմաստով բավական բարդ շրջան է սկսվում, և Թրամփը փորձում է կարևորել սաուդցիների դերակատարությունը՝ իր առաջին այցելությամբ ցույց տալով, որ Սաուդյան Արաբիան միավորող օղակ է և հարկավոր է արաբամուսուլմանական աշխարհը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ և նաև Եգիպտոսի մասնակցությամբ միավորել ընդդեմ «գլոբալ չարիքի», որոնք տվյալ դեպքում հակասուննիական շարժումներն են, հավանաբար այդ թվում է նաև Սիրիայի իշխող ռեժիմը:

– Արաբամուսուլմանական աշխարհը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ միավորելու գլխավոր նպատակը, Ձեր կարծիքով, ո՞րն է՝ իսլամական ահաբեկչության դեմ պայքա՞րը: Նույն Սաուդյան Արաբիան կամ Ծոցի այլ երկրներ հովանավորում են մի շարք ծայրահեղական խմբավորումների: Անհեթեթ չի՞ ստացվում այն հայտարարությունը, թե այս երկրները պայքարելու են «Իսլամական պետության» դեմ:

– Կարծում եմ, որ ցանկացած տեսակի նախաձեռնություն Մերձավոր Արևելքում չի լինում հենց այնպես: Անգամ «Իսլամական պետության» ֆինանսավորումը, աջակցությունը իրականացվում է համապատասխան հովանավորության ներքո: Առանց հովանավորչության հնարավոր չէ դա իրականացնել: Եվ այս իմաստով ԱՄՆ-ի չափազանց խոշոր պայմանագիրը Սաուդյան Արաբիայի հետ զենքի վաճառքի մասին և առհասարակ Թրամփի այցելությունը Սաուդյան Արաբիա խոսում են այն մասին, որ Միացյալ Նահանգները ցույց է տալիս, թե Մերձավոր Արևելքում արաբական որ երկրներից է նա ակնկալում առավել շատ մասնակցություն այդ գործընթացում և այդ գործընթացի համակարգում: Մենք շատ լավ գիտենք, որ ընդհանրապես սաուդցիները «գորշ կարդինալի» դերակատարություն ունեն, և բոլոր դիվանագիտական և քաղաքական խաղերը հիմնականում Էր-Ռիադի կողմից են կառավարվում: Այո, Վաշինգտոնը միշտ առանձնացրել է սաուդցիների տեղն ու դերը, և սրա վկայությունն է սպառազինությունների մատակարարման մասին այս խոշոր չափի պայմանագիրը: Կարող ենք ասել, որ այս պայմանագրի ստորագրումը Վաշինգտոնի և Էր-Ռիադի միջև երևի թե այս օրակարգի ամենախոշոր երևույթն էր, որը ցույց է տալիս ԱՄՆ-ի նպատակները Մերձավոր Արևելքում: Այն, իհարկե, նաև ցուցադրական նշանակություն ուներ, հիմնականում տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար:

– Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը վերջերս հոդված էր հրապարակել Իսլամական կոնֆերանս կազմակերպության ամսագրում՝ իսլամական պետություններին կոչ անելով չհամագործակցել Հայաստանի հետ: Ալիևը նաև մասնակցել է Էր-Ռիադում կայացած գագաթնաժողովին, և հայաստանցի որոշ փորձագետներ կարծիք հայտնեցին, թե Ադրբեջանի նախագահն իրականում մեկնել էր Սաուդյան Արաբիա առիթն օգտագործելու և Թրամփի հետ շփվելու նպատակով: Ադրբեջանը կարո՞ղ է այս խողովակն օգտագործել Միացյալ Նահանգների հետ կապերը սերտացնելու համար:

– Չեմ կարծում, որ դա լավագույն տարբերակն էր Ադրբեջանի համար՝ ջրի երես բարձրացնելու իր հարցերը: Այնտեղ այնպիսի իրավիճակ էր, որ կարծում եմ՝ գործը Ադրբեջանին չէր հասնելու: Օրակարգում շատ ավելի կարևոր և գլոբալ խնդիրներ էին դրված՝ Իրանի, սիրիական ճգնաժամի, Իսրայելի անվտանգության խնդիրները, բազմաթիվ այլ հարցեր՝ կապված իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի կարգավորման հետ: Հավատացեք, չեմ կարծում, որ Ադրբեջանի հանդես գալը այդ միջոցառմանը, ի դեմս իրենց արկածախնդիր նախագահի, տպավորություն է գործել սաուդցիների կամ Թրամփի վրա:

Ինչ վերաբերում է նրա ցանկություններին և նպատակներին, ակնհայտ է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է բաց չթողնել նմանատիպ որևէ առիթ՝ իր օրակարգային հարցերը հերթական անգամ ներկայացնելու նպատակով, այդ թվում այն հարցերը, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

– Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատումը ի՞նչ կարևորություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության համար: Ինչո՞ւ ՀՀ-ն մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չունի այս պետության հետ:

– Գիտեք, դիվանագիտական հարաբերություններ չունենք, բայց ենթադրում եմ, որ կան որոշակի առնչություններ, որոնք շատ փակ են և ունեն խմորվելու և կայացման ժամանակաշրջան: Ինչ վերաբերում է փոխադարձ ճանաչելուն կամ չճանաչելուն, ապա դիվանագիտական պրակտիկայում մի հետաքրքիր բան կա՝ պետությունը կարող է չճանաչել պետությանը, բայց ունենալ որոշակի առնչություններ նրա հետ: Հավանաբար գործ ունենք նմանատիպ իրավիճակի հետ: Գլոբալ իմաստով պետք է արձանագրենք հետևյալը, որ Հայաստանը երբևէ անմիջական առնչություն չի ունեցել սաուդցիների շահերի հետ: Եթե այդպիսի առնչություն լիներ, հավատացեք, որ սաուդցիները կգնային այդ քայլին: Մեծ հաշվով, Հայաստանին առնչվող նրանց հիմնական դերակատարությունը Սաուդյան Արաբիայի դերն է Իսլամական կոնֆերանս կազմակերպության մեջ, որը նրանք ստանձնել են ժամանակին, և հիմա էլ՝ որոշակի համերաշխության սկզբունքից հանդես գալը:

Իհարկե, եթե ունենանք հաստատված կանոնավոր հարաբերություններ, դա միայն մեր օգտին կլինի, որովհետև անկախ այդ պետության բնույթից՝ Սաուդյան Արաբիան իսլամական աշխարհը ներկայացնող խոշորագույն պետությունն է, և կարող ենք առանց վերապահումների ասել, որ առաջնորդ պետություն է: Այդ պետության հետ կանոնավոր հարաբերություններ ունենալը, կարծում եմ, դրական ազդեցություն կունենա մեր պետության համար:

– Ի՞նչ լծակներ ունենք Սաուդյան Արաբիայի հետ շփումներ հաստատելու համար:

– Դժվարանում եմ հարցին պատասխանել, որովհետև հարցի մասին շատ քչերն են տիրապետում ստույգ տեղեկության: Այդպիսի առանձնահատուկ լծակներ ինձ հայտնի չեն, բայց քանի որ ՀՀ-ն Մերձավոր Արևելքում ներկայացվում է հայկական համայնքների շնորհիվ, որոնք շատ կառուցողական են և բավական ամուր, ենթադրում եմ, որ այդ համայնքները կարող են ինչ-որ մի ընդհանուր պատկեր ստեղծել: Բայց սիրիական ճգնաժամը ամեն ինչ խառնեց: Կարծում եմ, որ դրանք ավելի շատ կլինեն դիվանագիտական պրակտիկայի շրջանակներում կատարվող քայլեր, որոնք միգուցե ներկայացվեն նաև մեկ այլ պետության կողմից:

– Միացյալ Նահանգների հետ ՀՀ-ի հարաբերությունները, հայերի լոբբիստական հնարավորությունները Ամերիկայում կարո՞ղ են օգնել Սաուդյան Արաբիայի հարցում:

– Գիտեք, եթե մենք իսկապես ունենք այդպիսի գերակա խնդիր, որը նպատակաուղղված պիտի լինի Հայաստանի և  Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև հարաբերությունների հաստատմանը, ապա հնարավոր է՝ այդ ուղղությամբ աշխատենք և հասնենք կոնկրետ արդյունքների: Բայց որքան ես տեղյակ եմ, այդպիսի գերակա խնդիր չկա: Դրանք ընթացիկ հարցեր են, որոնք ժամանակի պահանջով կիրականացվեն:

Ինչ վերաբերում է ամերիկահայ համայնքի լոբբինգին, ապա հնարավոր է, որ նաև այդ լոբբինգն ունենա իր դրական դերակատարությունը՝ ամերիկյան վարչակազմի միջոցով ինչ-որ կերպ նպաստելու այս հարցի լուծմանը: Բայց այս պահի դրությամբ տեղեկատվությունը շատ սահմանափակ է, ուստի դժվար է որևէ ամբողջական կարծիք հայտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում