Aerosmith խմբի անդամները Մոսկվայում իրենց համերգի ժամանակ կատարել են Մանչեսթրի ահաբեկչությանը նվիրված երգ, հայտնում է RIA Novosti-ն:
Խմբի առաջատար Սթիվեն Թայլերը կատարել է «Dream On» երգը` համաշխարհային հանրությանը կոչ անելով աջակցել Մանչեսթրի բնակիչներին:
Համերգի ավարտին բեմի էկրաններին հայտնվել է Մեծ Բրիտանիայի դրոշը` «Մանչեսթր» գրառումով: