ԱՄՆ Կոնգրեսում հետախուզության հետ համատեղ լսումները հաստատել են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ ունեցած ենթադրյալ կապի մասին որևէ ապացույց չկա՝ տեղեկացնում է Reuters-ը:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև հաստատել է, որ Թրամփը ամերիկյան հետախուզության աշխատանքը սպառնալիքի տակ չի դրել:
«Այսօր առավոտվանից ընթացող լսումները հաստատել են այն, ինչի մասին մենք միշտ խոսել ենք. շուրջ մեկ տարի տևած հետաքննությամբ հանդերձ՝ դեռևս ոչ մի ապացույց չկա Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև կապի վերաբերյալ»,- նշել են Սպիտակ տանը: