ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է, որ ռուսների «գենետիկական կոդում գրված է պատերազմի ընդհանուր մերժում»: Նա այդ կերպ է մեկնաբանել այն, որ Ռուսաստանին արտասահմանյան լրատվամիջոցներում պարբերաբար ներկայացնում են որպես ագրեսոր:
«Վերցրեք նույնիսկ այսպիսի օրինակ: Նրանց ընտանիքներում ժառանգաբար փոխանցվում են հովհարներ, իսկ մեզ մոտ` պարգևները: Մենք մեծացել ենք հուշարձանների շրջապատում»,- ասել է նա: «Մեզնից ի՞նչ «ագրեսորներ»,-ավելացրել է նա:
Զախարովան բազմիցս հայտարարել է, որ արտասահմանյան լրատվամիջոցները Ռուսաստանին ներկայացնում են որպես ագրեսոր Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունների պատճառով: