Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Միհրան Պողոսյանը տուգանվել է. iravaban.net

iravaban.net կայքի փոխանցմամբ՝ Արզգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանը «ZAZ» մակնիշի ավտոմեքենայով 2015 թվականի ապրիլի 4-ին՝ 18։57-ին 153կմ/ժ արագությամբ ընթացել է Սևան-Երևան ավտոճանապարհով․ արագաչափը ֆիքսել է արագությունը։ Սա ոչ թե հումոր է, այլ հատված դատական գործից, որը դատարանները քննում են արդեն երկու տարի։

Տուգանքը ստանալուց հետո պարոն Պողոսյանն այն չի մուծել, իսկ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը 09.09.2015 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ պատգամավորի։ Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողը ճանապարհային ոստիկանության 16.04.2015թ. որոշմամբ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124․4-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ենթարկվել է վարչական տույժի 200 հազար ՀՀ դրամի չափով՝ «ZAZ» մակնիշի 55 UL 333 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդ 04.04.2015 թվականին՝ ժամը 18։57-ին, Սևան-Երևան ավտոճանապարհին 153կմ/ժ արագությամբ երթևեկելու համար։ ՃՈ-ն խնդրել է պատասխանողից ՀՀ ոստիկանության ՃՈ հաշվին վճարելու համար բռնագանձել 300 հազար ՀՀ դրամ գումար՝ ներառյալ ավելացված տույժերը։

Դատավոր Արման Թովմասյան Միաժամանակ ներկայացված հայցադիմումով խնդրել է բաց թողնված դատավարական ժամկետը համարել հարգելի։ 30.09.2015 թվականին Դատարանը որոշում է կայացրել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։

Դատարանը փաստարկված է համարել հայցը և գտել, որ ներկայացված հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ուստիև պատասխանողից հօգուտ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետք է բռնագանձել 300.000 ՀՀ դրամ և 6.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Վճիռը կայացրել է երիտասարդ դատավոր Արման Թովմասյանը։ 2015թ․-ին Միհրան Պողոսյանը դեռևս զբաղեցնում էր ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնը։ Թեև «ZAZ»-ը հայ հանրությանը հայտնի է «Զապ» կամ «Զապորոժեց» կոչվող մոդելներով, սակայն ներկայումս ուկրաինական ընկերութունը արտահանում է նոր մոդելի ավտոմեքենաներ, որոնցից մի քանիսը ներկրվել են Հայաստան, օրինակ՝ «ZAZ-Tavria»-ն։ Թե կոնկրետ ինչ մեքենա է վարել Միհրան Պողոսյանը, նշված չէ դատական ակտերից ոչ մեկում, չի բացառվում՝ ձևափոխված «Զապորոժեց» լինի, քանի որ գործարանային արտադրության «Զապորոժեց»-ը արագությունը 121 կմ/ժ-ից ավելի չի կարող գերազանցել։

Վարչական դատարանի վճռի կայացումից հետո Միհրան Պողոսյանի փաստաբանական թիմը կանգ չի առել, նրանք բողոք են ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը վերադարձնել՝ նշելով, որ այն կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում։

Մանրամասները՝ iravaban.net կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում