ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հաստատել են մահապարտի անձը, ով ահաբեկչություն է իրականացրել Մանչեսթերի մարզադաշտում: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Հրատարակչության աղբյուրի խոսքերով երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը իրականացրել է 23-ամյա Սալման Աբեդին:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 120 մարդ: