Ամերիկյան փոփ երգչուհի Արիանա Գրանդեն ցավակցություն է հայտնել այն մարդկանց զոհվելու կապակցությամբ, ովքեր եկել էին Մանչեսթրում նրա համերգին, և մեկնաբանել է պատահածը: Այդ մասին երգչուհին գրել է իր Twitter-ում:
Արիանան պատմել է, որ իրեն կոտրված է զգում: «Կոտրված եմ: Ամբողջ սրտով ես շատ-շատ եմ ցավում: Ես բառեր չունեմ»,- գրել է երգչուհին:
Նրա մենեջեր Սքութեր Բրաունն իր հերթին գրել է այն մասին, որ տվյալ դեպքում բառերը չեն կարող արտահայտել վիշտը: «Բառեր չկան, որ կարողանան փոխանցել մեր վիշտը զոհերի և նրանց ընտանիքների ցավի համար, ովքեր տուժել են այս անիմաստ հարձակումից», – ասել է Բրաունը: