Եղիսաբեթ II-ը Մանչեսթրի ահաբեկչությունն անվանել է «բարբարոսություն», հայտնում է gazeta.ru-ն:
Ինչպես ասված է նրա ուղերձում, որը հրապարակվել է թագավորական ընտանիքի կայքում, ամբողջ ազգը ցնցված է Մանչեսթրում մարդկանց զոհվելու փաստից: Եղիսաբեթ II ցավակցություն է հայտնել բոլոր տուժածներին և զոհվածների ընտանիքներին` ահաբեկչությունն անվանելով «բարբարոսություն»: