ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջին արտերկրյա այցի շրջանակներում Իսրայելից թռիչքով ժամանել է Իտալիա: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի ծրագրում կա Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկի հետ հանդիպումը:
Իտալիայում և Վատիկանում Թրամփը կմնա մոտ 24 ժամ, ինչից հետո կուղևորվի Բրյուսել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով: