Thursday, 18 04 2024
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Էստոնիայի բարձրաստիճան պաշտոյաների հետ

Տալլինում այցով գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մայիսի 22-ին Էստոնիայի ԱԳՆ-ում հանդիպել է գերատեսչության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Կարմեն Լաուսի հետ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգայի ն կազմակերպություններում փոխադարձ աջակցություն ցուցաբերելուն ուղղված քայլերը: Էստոնացի դիվանագետը գոհունակությամբ շեշտեց, որ միջազգային կառույցներում Հայաստանն ու Էստոնիան կարևորագույն հարցերում կիսում են համանման դիրքորոշումներ:

Նույն օրը Էստոնիայի խորհրդարանում դեսպան Մկրտչյանը հանդիպեց Ռիիգիկոգուի նախագահի առաջին տեղակալ Էնն Էէսմայի հետ: Հանդիպման ընթացքում էստոնացի խորհդարանականը շնորհավորեց Հայաստանին նոր խորհրդարանի գումարման և նախագահության կազմի ընտրության կապակցությամբ: Երկուստեք ընդգծվեց խորհրդարանական կապերը խորացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու, բարեկամական խմբերի գործունեությունն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը: Դեսպանը նշեց, որ այժմ խորհրդարանի դերակատարությունը Հայաստանում ունի նույնչափ կարևորություն, ինչպես և Էստոնիայում, և փորձի փոխանակման օգտակարությունն առավել տեսանելի կլինի երկկողմ այցելություններ կազմակերպելու պարագայում:

Նույն օրը երեկոյան Էստոնիայում ՀՀ դեսպանությունը Տալլինի Արտիս կինոթատրոնում կազմակերպեց «Խոստումը» ֆիլմի հատուկ դիտումը, որին մասնակցեցին, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, էստոնացի քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Հատուկ դիտումից առաջ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց «Խոստում» ֆիլմի հիմնական ուղերձները՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ լավագույն պայքարը ցեղասպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է: Դիտումից հետո տեղի ունեցավ ընդունելություն:

Մայիսի 23-ին դեպան Մկրտչյանը հանդիպեց Տարտուի համալսարանի ռեկտոր Վոլլի Կալմի և գրադարանի տնօրեն Մարտին Հալլիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տարտուի համալսարանի գրադարանի և Հայաստանի գրադարանների միջև համագործակցության հեռանկարները: Մարտին Հալլիկը նշեց, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը գրադարանագիտության ոլորտում: Ռեկտոր Վոլլի Կալմը նշեց, հնարավորության սահմաններում գրադարանային համագործակցության կարևորությունը՝ նաև հաշվի առնելով Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած հաջողությունները, ինչպես նաև գրադարանների մի մասի հաջող թվայնացման գործընթացը: Ռեկտորն այնուհանդերձ անդրադարձավ Տարտուի համալսարանում ուսանող հայ ուսանողներին՝ նշելով որ իրենք ուրախ կլինեն, եթե նրանց թիվն ավելանա:

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ գրադարանների թվայնացման ոլորտում մեծ աշխատանք է տարվում ինչպես Երևանի Պետական Համալասրանի, Հայաստանում Ամերիկյան և Ֆրանսիական համալսարանների, այնպես էլ Մատենադարանի և Ազգային գրադարանների կողմից: Դեսպանը հավելեց, որ էստոնական փորձի կիրառումը Հայաստանում գրադարանների զարգացման ոլորտում միայն ողջունելի կլինի: Հանդիպումից հետո ՀՀ դեսպանը Տարտուի գրադարանին նվիրեց հայոց պատմության վերաբերող գրականություն:

Դեսպան Մկրտչյանն այցելեց նաև բացառիկ հավաքածուներ պարունակող Տարտուի համալսարանի թանգարան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում