Blondie-ը և Take That-ը չեղարկել են Մեծ Բրիտանիայում համերգները Մանչեսթրի ահաբեկչության պատճառով:
Ինչպես հայտնում է Telegraph-ը՝ Blondie-ը որոշել է հրաժարվել Լոնդոնում, իսկ Take That-ը` Լիվերպուլում ելույթ ունենալուց, որոնք երկուսն էլ պետք է տեղի ունենային մայիսի 23-ին՝ ելնելով զոհերի նկատմամբ հարգանքից, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ անցյալ շաբաթ Take That խումբը ելույթ է ունեցել Մանչեսթրի նույն հրապարակում, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը:
Մեծ Բրիտանիայի մյուս հրապարակները վերանայում են անվտանգության իրենց քաղաքականությունը: