Նախկին ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան, հնարավոր է, ԱՄՆ քաղաքացիների է ներգրավել 2016թ նախագահական ընտրությունների ժամանակ Վաշինգթոնի դեմ աշխատելու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«Ինձ մոտ մեկ չլուծված խնդիր է մնացել. հաջողվե՞ց արդյոք Ռուսաստանին նախագահական ընտրությունների հետ կապված ԱՄՆ քաղաքացիների ներգրավել Մոսկվայի օգտին աշխատելու համար»,- ասել է նա:
ԿՀՎ-ի նախկին ղեկավարը հրաժարվել է տեղեկություն հաղորդել այն մարդկանց մասին, որոնց Ռուսաստանը փորձել է ներգրավել այդ աշխատանքի մեջ: