ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դեն Քութսը հայտարարել է, որ Վաշինգտոնը ապացույցներ չունի Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությանը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մասնակցության, հայտնում է Reuters-ը:
«Ես կարող էի հիշատակել, որ ԴԱԻՇ-ը ստանձնել է Մանչեսթրում ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն այդ խմբավորումը ստանձնում է գործնականորեն ցանկացած ահաբեկչության պատասխանատվությունը: Մենք այդ կապակցությամբ հաստատում չունենք»,- ասել է նա: