Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

Ինչո՞ւ Բրյուսելում հիշեցին հայ-թուրքական հարաբերությունների մասին

Եվրամիությունը պատրաստակամ է շարունակել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հայտարարել է կառույցի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում, որտեղ այսօր տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստը: Երկկողմ հարաբերություններից բացի, Եվրամիության ու Հայաստանի արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը տարածաշրջանում: Պաշտոնական Բրյուսելը վերահաստատել է հայ-թուրքական հաշտեցմանն աջակցելու իր պատրաստակամությունը՝ կոչ անելով կողմերին ներգավվել այդ գործընթացում առանց նախապայմանների:

Անկեղծ ասած, մի փոքր զարմանալի է, որ Մոգերինիի և Նալբանդյանի հանդիպման օրակարգում առաջնային տեղ է հատկացվել հայ-թուրքական հարաբերություններին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հիմա բացարձակապես բարենպաստ տարածարջանային համատեքստ չէ երկու երկրների հարաբերություններում առաջընթաց ակնկալելու համար: Ցյուրիխյան արձանագրությունները վաղուց մոռացված են երկու երկրների էլիտաների կողմից, Անկարայի արտաքին քաղաքական օրակարգում հայկական ուղղությունը հաստատ առաջնահերթություն չէ: Նույնը կարող ենք պնդել նաև Երևանի մասով, մանավանդ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում պահպանվող լարվածությունը որևէ հեռանկար չի թողնում անգամ հայ-թուրքական երկխոսության համար: Մյուս կողմից` Թուրքիայում, ըստ էության, տապալվել է «զրո պրոբլեմ հարևանների հետ» արտաքին քաղաքական կոնցեպտը և դրա հեղինակները վաղուց հեռացվել են իշխանությունից:

Ավելորդ չէ նշել, որ Թուրքիայում ավտորիտարիզմի միտումների ամրապնդումն այս երկրին զրկել է ռեգիոնալ լիդերության ռեսուրսից՝ ճգնաժամ հարուցելով նաև Անկարայի և Բրյուսելի հարաբերություններում: Այս ամենն, իհարկե, ճիշտ է, բայց պետք չէ բացառել, որ հենց պատային վիճակը ստիպի, որպեսզի Թուրքիան ռացիոնալ որևէ նախաձեռնությամբ վերստին թարմացնի իր եվրոպական հավակնությունները, կամուրջ ստեղծի Եվրամիության հետ նոր դիալոգի համար: Գուցե ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն այդ հարցը քննարկել է Նալբանդյանի հետ, որովհետև համապատասխան ազդակ է ստացել Անկարայից։ Չի բացառվում նաև, որ Բրյուսելում հայ-թուրքական հաշտեցման նոր նախաձեռնություն են ակնկալում հենց Երևանից` դա դիտարկելով տարածաշրջանային նոր զարգացումների, Հայաստանի եվրոպական հեռանկարի համատեքստում:

Տեսականորեն չբացառենք այն վարկածը, որ Բրյուսելը հետևություններ է արել նախորդ տարիների իր քաղաքականությունից և գիտակցել է, որ Հայաստանում ռուսական մոնոպոլ ազդեցությունը կարող է սահմանափակվել, եթե Հայաստանին առաջարկվի անվտանգության այլընտրանքային համակարգ, որը գործնականում անհնար է առանց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: Եթե ապրիորի ընդունենք, որ այսօր հնարավոր է հայ-թուրքական երկխոսություն, ապա դա լինելու է ոչ թե Ցյուրիխի «ռեստարտը», այլ միանգամայն նոր գործընթաց` նոր օրակարգով:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում