Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր նախագահության ժամկետի ընթացքում Ադրբեջանի երկաթգիծը այս երկրի հետ համատեղ նախագծերից մեկն է համարում: Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին Ռոհանին հայտարարել է մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին:
Ռոհանիի խոսքով՝ Թեհրանը և Բաքուն լավ հարաբերություններ ունեն անկախության պահից ի վեր, հատկապես Իրանի 11-րդ կառավարության օրոք:
«Ադրբեջանի հետ համագործակցությունը և խորհրդակցությունները կշարունակվեն նաև ապագայում»,- հավելել է նա՝ նշելով, որ համատեղ նախագծերից մի քանիսը կավարտվեն 12-րդ կառավարության աշխատանքի ընթացքում, այդ թվում՝ երկրի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհների նախագիծը, որն Իրանի Բանդար Աբասը միացնում է Մոսկվային: