Մահացել է բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը, որը հայտնիություն է ձեռք բերել Ջեյմս Բոնդի դերակատարմամբ: Նա 89 տարեկան էր: Այս մասին հայտարարել են դերասանի երեխաները:
«Մեր թանկագին հայրը՝ սըր Ռոջեր Մուրը, այսօր հեռացել է կյանքից… Հայրիկ, շնորհակալություն, որ կայիր և որ այդքան հատուկ էիր շատ մարդկանց համար»,-գրել են Մուրի երեխաները Twitter-ում:
Դերասանը վաճխանվել է «քաղցկեղի դեմ տարած կարճ, բայց խիզախ պայքարից հետո»: Նրա հուղարկավորությունը կկայանա Մոնակոյում:
With the heaviest of hearts, we must share the awful news that our father, Sir Roger Moore, passed away today. We are all devastated. pic.twitter.com/6dhiA6dnVg
— Sir Roger Moore (@sirrogermoore) 23 мая 2017 г.