ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ իր վարչակազմը միշտ կլինի Իսրայելի կողմից և խոստացել է «մեծ և հիասքանչ» փոփոխություններ երկու երկրների հարաբերություններում:
«Իմ վարչակազմը միշտ կլինի Իսրայելի կողմից»,-ասել է Թրամփը Երուսաղեմում, որից հետո նրան է մոտեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և սեղմել ձեռքը:
Թվարկելով Իսրայելի անվտանգության սպառնալիքները՝ «ՀԱՄԱՍ»-ից և «Հըզբոլլահ»-ից մինչև Իրան, Թրամփը հավաստիացրել է, որ Ամերիկան թույլ չի տա նեղացնել Մերձավոր Արևելքում իր գլխավոր դաշնակցին: «Նման բան Դոնալդ Ջեյ Թրամփի օրոք տեղի չի ունենա, հավատացեք ինձ»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը: