Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

«Ֆեյք» օրակարգի աղբյուրները. ո՞ւմ է դա ձեռնտու

Սոցցանցային իրականության հայաստանյան տարածումը հանրային բառապաշար բերեց «ֆեյք» հասկացությունը, որով բնորոշվում են կեղծ անուններով գրանցված օգտատերերը, որոնք սոցցանցերում ստեղծում են որոշակի մթնոլորտ և տրամադրություն, ինչը կապ չունի իրականության հետ, բայց փաստորեն ունի իրականությանը փոխարինելու ներուժ: «Ֆեյք» հասկացությունը նոր է, սակայն երևույթը՝ ամենևին, առավել ևս՝ հասարակական-քաղաքական կյանքում:

Կեղծ օրակարգը եղել է և կա Հայաստանի հասարակական-քաղաքական կոչված կյանքի առանցքային խնդիրներից և տարածված իրողություններից մեկը: Իրադարձությունների զարգացումը պարբերաբար բերել է նոր «ֆեյք» թեմաների, որոնք համալրել են օրակարգը՝ իրականում իրենցով ծածկելով առավել կարևոր և խորքային գործընթացները, որոնք հիմնականում առաջ է մղել ու թելադրել է իշխանությունը:

Հերթական «ֆեյք» օրակարգային հարցն է դառնում «Ելք» դաշինքի և «Ծառուկյան» դաշինքի հարաբերության կամ գործակցության հարցը: Ավելի ու ավելի աշխուժանում են երկու ուժերի միջև գործակցության վերաբերյալ հարցադրումները, ծավալվում է դանդաղ հասունացող լայն քննարկում:

Իրականում հանրային միտքը զբաղեցվում է մի խնդրով, որը բացարձակ կապ չունի հանրային շահի հետ և նույնիսկ չի պարունակում քաղաքական ներուժ: Օրինակ՝ այն պարզ պատճառով, որ պարզ չէ՝ ինչ է թե՛ «Ելք» դաշինքը, թե՛ «Ծառուկյան» դաշինքը: «Ելք»-ի պարագայում, իհարկե, այդուհանդերձ, որոշակի ողնաշար և առանցք նկատելի է, թեև այդ ուժը որպես մեկ քաղաքական օրգանիզմ դեռևս ունի կայանալու և հանրությանը ներկայանալու լուրջ խնդիր՝ քաղաքական ճանապարհով ուղեկցված:

«Ծառուկյան» դաշինքի դեպքում իրավիճակն էլ ավելի անորոշ է: Միայն մանդատների շուրջ հայտնի «ինքնաբացարկգեյթը» ցույց տվեց, որ բացարձակապես պարզ չէ, թե ինչ ասել է «Ծառուկյան» դաշինք, որն է դաշինքի առանցքը, ինչ հիերարխիա է գործում այնտեղ, ինչ համակարգ, ազդեցության ինչ գործոններ ու կենտրոններ կան այնտեղ: Հետևաբար՝ ի՞նչ գործակցության մասին կարող է լինել խոսքը: Առավել ևս, երբ երկու ուժերը միասին անգամ ի վիճակի չեն հիմնական քաղաքական գործընթացում դե յուրե արգելակ հանդիսանալ ՀՀԿ-ՀՅԴ դաշինքին:

Իհարկե, կան հարցեր, որոնք պահանջելու են խորհրդարանի 3/5-ի հավանություն, ինչը միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն ապահովում: Բայց հենց այստեղ է, որ առաջանում է «Ծառուկյան» դաշինքում ազդեցության ակնհայտորեն մի քանի կենտրոնների առկայության հարցը, և խոսել ընդդիմադիր ուժերի գործակցության մասին բացարձակապես իռացիոնալ է, հետևաբար՝ էներգիայի և հանրային ուշադրության ավելորդ վատնում:

Ավելին, այստեղ կա նույնիսկ ռազմավարական խնդիր: «Ելք» դաշինքի և «Ծառուկյան» դաշինքի ընտրազանգվածները և «սոցիալական բազան» լիովին տարբեր են: Ավելին, ժամանակի և տարածության զարգացման միտումների պարագայում դրանք չունեն հատման կետ՝ իրենց հիմնական, զգալի մասով: Տվյալ պարագայում զերծ մնանք էլեկտորատը բնորոշելուց, թե որ ուժի դեպքում էլեկտորալ ինչ հատկանիշներ կան: Սակայն աներկբա է, որ «Ծառուկյան» դաշինքի էլեկտորատը, այսպես ասած, «հին ընտրական ոգու» էլեկտորատն է: Մի բան, որը Հայաստանում ունի փոփոխության կարիք: «Ելք» դաշինքի քաղաքական հայտը, գոնե առերևույթ, կրել է նաև հենց այդ փոփոխության բաղադրիչ:

Հետևաբար այստեղ առկա է ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական խնդիր, խորքային հակադրություն: Խնդիրը ամենևին բախումը չէ: Երկու ուժերը չունեն բախման խնդիր, սակայն նրանց աշխատանքի վեկտորները խորքից, արմատից տարբեր են: Հետևաբար նրանց մարտավարական կամ ռազմավարական գործակցության վերաբերյալ քննարկումները արհեստական են, իրական օրակարգի նենգափոխման կամա թե ակամա իրողություն: Հետևաբար մնում է հարցը, թե ո՞ւմ կարող է ձեռնտու լինել այդ նենգափոխումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում