Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը մոտենում է ավարտին: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
Նրա խոսքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը կփոխի տարածաշրջանի ճակատագիրն ու կդառնա պատմական Մետաքսի ճանապարհի մի մասը: «Դա ընդհանուր միջանցք է, որը կտարածվի Կովկասից մինչև Միջին Ասիա և Հեռավոր Արևելք, իսկ մյուս կողմից՝ Անատոլիայից մինչև Եվրոպա և Լոնդոն»,-ասել է Յըլդըրըմը:
Նա նաև նշել է, որ նախագծին բացի Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից կմիանան նաև Թուրքմենստանը, Ղզախստանը Չինաստանը և Եվրոպան: