Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասի հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստից հետո:
Մոգերինիի խոսքով՝ Եվրամիությունն անհրաժեշտ է համարում հակամարտության խաղաղ և շուտափույթ լուծում՝ միջազգային օրենքների սահմաններում: Նա նաև նշել է, որ ստատուս-քվոն անկայուն է:
Մոգերինին ասել է, որ Եվրամիությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: