Հյուսիսային Կորեան չճանաչված թեչող օբյեկտ է բաց թողել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով հարավկորեական ԶԼՄ-ները:
Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ նախազգուշական կրակ են բացել Հյուսիսային Կորեայից հարավ թռչող անհայտ օբյեկտի ուղղությամբ: Ներկայում իշխանություններն ուսումնասիրում են՝ արդյոք թռչող օբյեկտը հատել է Հարավային Կորեայի հետ սահմանը:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հավանական է, որ թռչող օբյեկտը հյուսիսկորեական անօդաչու սարք է: