ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելը և պաղեստինցիները կարող են պայմանավորվածություն ձեռք բերել խաղաղության շուրջ և պատրաստակամություն է հայտնել օգնել նրանց այդ հարցում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Թրամփը նման հայտարարությամբ հանդես է եկել Բեթղեհեմում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասդի հետ հանդիպումից հետո, որին նախորդել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումը:
«Իրոք հույս ունեմ, որ Ամերիկան կարող է օգնել Իսրայելին և պաղեստինցիներին հասնել խաղաղության, նոր հույս բերել տարծաշրջանին և ժողովուրդներին: Վստահորեն հավատացած եմ նաև, որ Իսրայելը և պաղեստինցիները կարող են խաղաղություն կնքել, ինչը զարկ կտա ամբողջ Մերձավոր Արևելքում հաշտեցման գործընթացին, որը հիանալի ձեռքբերում կլինի»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հավաստիացրել է իրեն, որ պատրաստ է ինքնակամ աշխատել այդ նպատակին հասնելու համար, նույն բանը խոստացել է նաև Իսրայելի վարչապետը: