Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կարեն Կարապետյանին առաջիկայում լուրջ փորձություն է սպասվում

Կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրել՝ քննարկելու մի շարք օրինագծեր: Բայց դրանից հետո նա, հավանաբար, ևս մեկ արտահերթ նստաշրջան կհրավիրի՝ քննարկելու իր նոր ծրագիրը: Դա դեռ չի անում, քանի որ կառավարությունը դեռ չի ձևավորվել: Ճիշտ է, մայիսի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց ու նույն օրն էլ վերանշանակվեց, բայց նախարարները դեռ չեն նշանակվել: Եվ նշանակվելուց հետո կես տարվա մեջ երկրորդ անգամ Կ. Կարապետյանը բերելու է իր երկրորդ ծրագիրը: Ընդ որում ԱԺ պետք է ներկայացնի նաև բյուջեի կատարման հաշվետվությունը:

Իսկ ինչ վերաբերում է նոր ծրագրին, ապա նա դա ներկայացնելիս չի խուսափի հին ծրագրի կատարման ընթացքի մասին հարցերին պատասխանելուց: Բնականաբար նրան հարց կտան, թե իր վարչապետության ընթացքում իր տված խոստումներից որն է կատարել: Եվ դա յուրօրինակ քննություն կլինի նրա համար, թե արժե՞ հավատալ այդ նորին և վարչապետի նոր խոստումներին: Բայց հետաքրքիրն այն է, որ կառավարության նախորդ ծրագիրը հիմնականում օրենքները, պայմանները, ռեժիմները փոխելուն է վերաբերում: Իսկ կոնկրետ արդյունքների՝ տնտեսության աճի ու զարգացման վերաբերյալ առանձնապես խոստումներ չկան: Եվ նա կարող է այդ քննության տակից մի կերպ դուրս գալ՝ պատճառաբանելով, թե իրենք դեռ այդ զարգացման բազան են ապահովում, հիմքերն են ձևավորում: Բայց մեր հանրությունն այդպիսի սին խոսքեր լսել է բոլոր վարչապետներից ու բոլոր կառավարություններից: Իսկ եթե կառավարության նախորդ ծրագիրը մանրամասն ուսումնասիրենք, ապա այնտեղ հաստատ կոնկրետ խոստումներ կգտնենք, և այդ դեպքում մեզ համար պարզ կդառնա՝ նա կատարե՞լ է մեր հանրությանն ու Ազգային ժողովին տված իր խոստումները, թե՞ ոչ:

Եվ ահա նրա կոնկրետ ծրագրային դրույթներից մեկը՝ «հավասար, արդար և գործարարությունը խթանող պայմանների ապահովում»: Գործարարության համար հավասար խաղի կանոններ էին խոստանում նաև նախկին բոլոր վարչապետները, այդ թվում նաև Հովիկ Աբրահամյանը, բայց դա նրանց որևէ մեկին չհաջողվեց: Կամ նրանք չպայքարեցին դրա համար: Նույնը կարող ենք ասել Կարեն Կարապետյանի մասին ու հիշեցնենք բազմիցս չարչրկված բանանի ներկրման պատմությունը, որը մեր հանրությանը քաջ ծանոթ է: Նա իր վարչապետության առաջին ամիսներին անգամ հայտարարել էր, թե ով բանան ներկրի ու խոչընդոտների առաջ կանգնի, թող անմիջապես իրեն զանգի:

Հայտնի է, որ բանանի ներկրման մենաշնորհը պատկանում է արդեն պատգամավոր Միհրան Պողոսյանին, ով գրեթե կրկնակի անգամ այն ավելի թանկ է վաճառում, քան դա անում են բանան ներկրող այլ երկրներ: Բանան ներկրելու մի քանի փորձ արվեց, բայց դա այնքան փոքր քանակ էր, որ ընդհանուր շուկայի վրա ազդել չէր կարող: Ընդ որում, ներկրողներից մեկին էլ արդեն Հայաստանում Մ. Պողոսյանի «Քեթրին Գրուպ» ընկերությունը ստիպել էր վաճառել իրեն: Կ. Կարապետյանը ոչինչ անել չկարողացավ, իսկ Մ. Պողոսյանը շարունակում է անարգել տիրապետել այդ ապրանքի ներկրման մենաշնորհին ու, հավանաբար, ծիծաղել Կ. Կարապետյանի վրա: Ի դեպ, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հավանաբար նա էլ վարչապետին տնտեսական զարգացումների ու ազատ մրցակցության վերաբերյալ հարցեր կտա:

Կառավարության ծրագրում կային նաև այսպիսի ձևակերպումներ. «կոռուպցիայի և ստվերի դեմ համակարգված պայքարի ուժեղացում»: Իսկ մի փոքր ներքևում անդրադառնալով հարկային և մաքսային ծառայություններին՝ գրել է. «հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը, օրինապահ հարկատուների գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, 11 հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկությունը, արդյունավետության չափելիությունն ու հաշվետվողականության բարձրացումը»: Ի դեպ, նա այս ծառայությունների ղեկավար նշանակեց իր ամենավստահելի մարդուն՝ Վարդան Հարությունյանին: Բայց ցանկացած գործարար կարող է փաստել, որ հարկային և մաքսային ծառայություններում անհավասար պայմաններն ու կոռուպցիան շարունակվում է: Շատ հեռուն չգնալով՝ հիշեցնենք հայկական շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը, որը ներկրվել էր ապօրինի ճանապարհով: Եվ նման ապօրինի որքան ներկրումներ կարող են տեղի ունենալ, ու այդ դեպքը չէր էլ բացահայտվի, եթե խնձորն ադրբեջանական չլիներ:

Իսկ ամենահետաքրքիրն առջևում է և վերաբերում է էներգետիկ ոլորտին: «Տարածաշրջանում իրացման նոր շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովման ուղղությամբ համալիր միջոցառումների ակտիվ կերպով իրականացում»: Հայտնի չէ, թե անցած կես տարում այս ուղղությամբ ինչ է արվել, բայց մենք տեսնում ենք, որ մեր երկրի էներգետիկ համակարգը շարունակում է կախված մնալ Ռուսաստանից: Ճիշտ է, Կ. Կարապետյանը չի մանրամասնել, որ այդ էներգետիկ անկախությունը մենք պետք է Ռուսաստանից ձեռք բերենք: Ու նաև որևէ կերպ չի հիշեցրել, որ այդ կախվածության պատասխանատուներից մեկն էլ ժամանակին ինքն է եղել: Իսկ հիմա նա ՀՀ կառավարություն գործուղված լինելով նույն Ռուսաստանից, ինչպե՞ս կարող է, կամ արդյո՞ք ցանկանում է մեր երկիրն այդ տերությունից անկախացնել:

Այդ հարցի պատասխանը կարծես թե տրվում է ծրագրի հաջորդ տողերում. «2017թ.-ին՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտում միկրոկայանների մասսայականացմանն ուղղված խթանիչ ծրագրի մշակում և 2018թ.-ին ծրագրի մեկնարկ»: Գիտենք, որ աշնանը նոր կառավարություն ձևավորելիս՝ նա էներգետիկայի նախարար նշանակեց իր կադրին՝ Աշոտ Մանուկյանին: Իսկ նախարարությունում վերականգնվող էներգետիկայի ոլորտը համակարգում է վարչապետի փեսան, փոխնախարար Հայկ Հարությունյանը: Այս ուղղությամբ կառավարությունը, Գագիկ Ծառուկյանը կասեր, մի փոքր բզբզում է, բայց դժվար է ասել, թե դա էներգետիկ անկախություն կբերի՞ մեր երկրին, թե՞ ոչ: Բայց բոլորովին վերջերս դրա համար շատ լուրջ հնարավորություն ի հայտ եկավ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մայիսի 17-ին հայտարարեց, թե մեր երկրում էներգետիկ ոլորտում ամերիկյան ընկերությունների կողմից 8 մլրդ դոլարի ներդրումներ անելու հնարավորություն կա: «Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են ՀՀ վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով եւ շուրջ 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորություն կա»,- ասել էր նա և հավելել, թե «առավելապես կարևոր է, որպեսզի ՀՀ կառավարության կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի կանոններ կլինեն բոլորի համար»:

Այնպես որ Կ. Կարապետյանը լուրջ փորձության առաջ է կանգնել իր ծրագրային խոստումները կատարելու առումով: Ռ. Միլսը նրան այնպիսի ներդրումային առաջարկ է արել, որը կազմում է նրա ծրագրի հիմնական դրույթներից մեկը: Ընդունելը կնշանակի ոչ միայն ծաղկեցնել այդ ոլորտը: Էներգետիկան համակարգային ոլորտ է և իր հետ տնտեսության շատ ճյուղեր կզարգացնի: Իսկ որ ամենակարևորն է՝ այդ ծրագիրը մեզ կազատի ՌԴ-ի էներգետիկ մահակից: Իսկ չընդունելը կնշանակի առնվազն հրաժարվել իր սեփական խոստումը կատարելուց, ընդ որում այն դեպքում, երբ դա նրա համար ուզում է անել ԱՄՆ-ը:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում