Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Այաքս»-«Մանչեսթեր Յունայթեդ». գլխավոր դերերում կլինեն…

Վաղը Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում կկայանա 2016/2017թթ. մրցաշրջանի կարևորագույն հանդիպումներից մեկը՝ ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը Ամստերդամի «Այաքսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև:

Բուքմեյքերական ընկերությունները նախապատվությունը տալիս են անգլիական թիմին, սակայն վերջին մի քանի հանդիպումներում «Այաքսի» ցույց տված խաղը ստիպում է ենթադրել, որ գավաթային մրցավեճը անցնելու է լարված պայքարում: Հոլանդական թիմը դավանում է արագ և կոմբինացիոն ֆուտբոլի: Հատկապես եզրերով «Այաքսի» գրոհները շատ վտանգավոր են: Այս թիմի երիտասարդ և եռանդուն խաղացողները շարունակ ճեղքումներ են կատարում: Կարելի է ասել, որ հոլանդական թիմը ժամանակակից, նույնիսկ դասագրքային ֆուտբոլ է ցուցադրում՝ գրավելով միլիոնավոր երկրպագուների ուշադրությունը:

«Այաքսը», ի տարբերություն «Յունայթեդի», 90 րոպեների ընթացքում ողջ ներուժը կենտրոնացնում է գրոհների վրա: Սա «Այաքսի» գլխավոր զենքն է, բայց նման մարտավարությունը իր մեջ նաև վտանգ է պարունակում: Մասնավորապես, հոլանդական ակումբի ֆուտբոլիստներին ոչ միշտ է հաջողվում հարձակողական ֆուտբոլ ցուցադրելով հուսալի գործել նաև պաշտպանությունում: Վկայությունը «Լիոնի» հետ կիսաեզրափակիչ մրցավեճն էր: Ամստերդամում 4:1 հաշվով հաղթելուց հետո «Այաքսը» Լիոնում պարտվեց 3:1 հաշվով: Ցուցադրելով արդյունավետ խաղ՝ Հոլանդիայի ներկայացուցիչը նաև չափից ավելի շատ է գնդակ բաց թողնում:

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ «Այաքսը», կարծում ենք, կփորձի արագ գոլ խփել, ինչը կստիպի մրցակցին բաց ֆուտբոլ խաղալ: Այդ պարագայում «Այաքսը» հսկայական առավելություն կստանա և արագ հակագրոհներով կփորձի զարգացնել հաջողությունը:

«Յունայթեդի» հիմնական առավելությունը ամուր կիսապաշտպանությունն է՝ ի դեմս Անդեր Էրերայի: «Այաքսի» աշխույժ խաղաոճին հակառակ՝ «Յունայթեդը» վաղը կգործի՝ խորքից փորձելով հաջողության հասնել հակագրոհների միջոցով: Խաղային նման սխեմայի դեպքում շատ բան կախված կլինի Հենրիխ Մխիթարյանից և Մարկուս Ռեշֆորդից: Վերջինս հնարավոր է տարածություն ստանա՝ զարգացնելու արագություն և կատարելու անցումներ:

Նկատենք, սակայն, որ նախաձեռնությունը զիջելը և 2-րդ համարով խաղալը «Յունայթեդի» համար կարող է կործանարար լինել: Մոուրինյոյի թիմը կհաղթի այն դեպքում, եթե լինի նախաձեռնողի դերում և վերահսկի գնդակը:

Կարևորագույն այս մրցավեճում առանցքային դեր կարող են խաղալ 6 ֆուտբոլիստներ: «Մանչեսթեր Յունայթեդից» պետք է առանձնացնել դարպասապահ Ռոմերոյին, ինչպես նաև Մխիթարյանին և Ռեշֆորդին: «Այաքսում» հատկապես աչքի են ընկնում կիսապաշտպան Դևի Կլասենը, ինչպես նաև հարձակվողներ Բերտրանդ Տրաորեն և 19-ամյա Կասպեր Դոլբերգը: Այս ֆուտբոլիստները խաղում են մեծ էնտուզիազմով՝ լարվածություն ստեղծելով մրցակցի պաշտպանությունում:

Փորձենք պատկերացնել, թե ինչպիսի կազմով հանդիպումը կսկսի «Մանչեսթեր Յունայթեդը»: Ըստ ամենայնի, Մոուրինյոն խաղը կկառուցի 4-3-3 խաղային դասավորությամբ: Դարպասում կլինի Ռոմերոն, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Ջոնսն ու Սմոլինգը: Աջ եզրից կխաղա Վալենսիան, ով կկատարի նաև թիմի ավագի պարտականությունը, իսկ ձախից՝ Դարմիանը: Հենակետային դիրքում Էրերայի հետ կգործի նաև Ֆելաինին կամ Կարիկը, իսկ կիսապաշտպանության կենտրոնում կխաղա Պոգբան: Ամենայն հավանականությամբ Հենրիխ Մխիթարյանին կտեսնենք կիսապաշտպանության ձախ եզրում: Դարմիանի հիմնական կազմում լինելու պարագայում Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին սովորաբար օգտագործում է հենց ձախ եզրում, քանզի իտալացի պաշտպանին ոչ միշտ է հաջողվում վերահսկել իրավիճակը խաղային այս դիրքում: Աջ եզրում կխաղա Լինգարդը, իսկ Ռեշֆորդը կկատարի կենտրոնական հարձակվողի պարտականությունը:

Նշենք, որ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում Մխիթարյանն անցկացրել է 10 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ: Բուքմեյքերական ընկերությունները «Այաքսի» հաղթանակը գնահատել են 4.5, ոչ-ոքին՝ 3.5, իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը 1.88 գործակցով: Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու հնարավորությունն էլ 2.5 գործակցով է գնահատված:

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում