Wednesday, 24 04 2024
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը

Ընդամենը մեկ քառօրյա է անցել, արդեն ասում եք՝ ընդդիմադիր չէ. Վարդևան Գրիգորյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:

Պարոն Գրիգորյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում վեցերորդ գումարման ԱԺ առաջին քառօրյան:

– Հիմնականում կառուցվածքային հարցեր էին դրված, ասենք՝ ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրություն։ Շատ ակտիվ անցավ քառօրյան։ Տպավորությունը լավ էր, և կարծում եմ՝ ակտիվ Ազգային ժողով կունենանք։

– Այս ընթացքում հետաքրքիր էր Ազգային ժողովի նախագահի ընտրությունը։ ՀՀԿ թեկնածու Արա Բաբլոյանն ստացավ 88 ձայն և 12 ձայն՝ Էդմոն Մարուքյանը։ Այսինքն՝ ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքը, որն իրեն ընդդիմադիր է համարում, քվեարկեց իշխանության թեկնածուի օգտին։ Ինչո՞ւ այդպես քվեարկեցին դաշինքի պատգամավորները, այդ թվում՝ Դուք։

– Նախ՝ ոչ ոք չգիտի, թե ով ինչպես է քվեարկել։ Մեր ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը որոշել է ԱԺ նախագահի ընտրության ժամանակ ազատ թողնել իր պատգամավորներին՝ ով ինչպես կցանկանա, թող քվեարկի։ Հիմա որևէ մեկը չի ասել, որ «Ծառուկյան» դաշինքը որոշել է, որ Արա Բաբլոյանին պետք է քվեարկել։ Մեր պատգամավորներն ազատ են եղել քվեարկության մեջ, ու նրանցից քանիսն են կողմ քվեարկել Բաբլոյանին, քանիսը՝ դեմ, դա յուրաքանչյուրի անձնական գործն է։ Ես ոչ մեկից չեմ իմացել նրանց քվեարկության արդյունքը։

– Բայց այդ քվեարկությամբ «Ծառուկյան» դաշինքը ցույց չի՞ տալիս, որ այնքան էլ ընդդիմադիր չէ։

– Ընդամենը մի քառօրյա է անցել, արդեն ասում եք՝ ընդդիմադիր չի։ Իսկ ինչո՞ւ չեք նշում, որ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ մենք պաշտպանում ենք հանձնաժողովների այն քանակը, որն առաջարկում էր «Ելք» դաշինքը։ Դա էլ ասեք։ Կարծում եմ՝ ընդամենը կառուցվածքային խնդիր է եղել, անձերի խնդիր է եղել, և դրանից ելնելով՝ ասել, որ «Ծառուկյան» դաշինքն այսօր կիսաընդդիմություն է կամ ընդդիմություն չէ, ճիշտ չէ։ Ինչո՞ւ եք մտածում, որ եթե ընդդիմությունը է, պետք է անպայման իշխանության վրա վտանգներ թափի։ Սա քաղաքական գործընթաց է, ու եթե վաղը, ասենք, իշխանությունը գա ասի՝ նվազագույն աշխատավարձը դարձնում ենք 120 հազար, մենք կո՞ղմ ենք քվեարկելու, թե՞ ոչ։

– Կարծիք կա, որ ինչպես որոշում է Բաղրամյան 26-ը, այնպես էլ քվեարկում եք։

– Եթե ժողովրդի կենսական, սոցիալական մակարդակի բարձրացման հարցեր լինեն, մեր դաշինքն անպայման կպաշտպանի։ Մեր նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 կետերի 99 տոկոսը սոցիալական խնդիրներին է վերաբերում։ Հիմա եթե սոցիալական խնդիրների բարելավում լինի, դե՞մ ենք քվեարկելու, ժողովրդին ասելու ենք՝ գնացեք վա՞տ ապրեք։ Բայց եթե իշխող կուսակցությունը կամ իշխանությունը, կառավարությունը բերում է օրինագիծ, որը մի խումբ մարդկանց շահեր է սպասարկում, համապետական շահեր չի պաշտպանում, երկրի անվտանգությունը չի ապահովում, իհարկե, մենք դեմ կքվեարկենք։

– Իսկ Դուք պարզե՞լ եք, թե ովքեր են այն երեք պատգամավորները, որոնք ձայն տվեցին Էդմոն Մարուքյանին։ Նրանք վստահաբար «Ծառուկյան» դաշինքի՞ց էին։

– Որևէ մեկը չի բարձրաձայնել իր քվեարկության արդյունքը, դրա համար որևէ մեկը չի կարող ասել։ Յուրաքանչյուրն առաջնորդվել է իր խղճով։

– Ձեր կարծիքով՝ «Ծառուկյան» դաշինքին թույլ կտրվի՞ ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, ընդդիմադիր ելույթներ ունենալ, կյանքի կոչել այն սոցիալական ծրագրերը, որոնք ներառել էիք ձեր նախընտրական 15 կետերում, թե՞ դրանք կմնան թղթի վրա։

– Իհարկե, մենք պայքարելու ենք, մի ընտրությամբ ամեն ինչ չի ավարտվում։ Գլխավորը ոչ թե ժողովրդի վստահության քվեն ունենալու խնդիրն է, այլ իսկապես, բոլորս էլ գիտենք, որ ժողովրդի վիճակը շատ ծանր է, և ամեն ինչ արվելու է, որ կարողանանք հնարավորինս մեր ծրագրերն իրականացնել, ժողովրդի կյանքում բան փոխել։ Այլապես անիմաստ ու ինքնանպատակ կլինի ամեն ինչ։

– Դուք նշում եք, որ կյանքի կկոչեք այն ծրագրերը, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ էիք հնչեցնում, և նաև իշխանության ամեն մի ծրագիր ու նախագիծ չէ, որ կասկածի տակ կդնեք և դեմ կլինեք։ Հիմա դուք ձեզ ինստիտուցիոնալ ընդդիմություն համարո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Ես նորից հարցով պատասխանեմ. ասենք, վաղը օրինագիծ են բերում, որ կենսաթոշակը 50 հազարից դառնում է 80 հազար կամ 100 հազար, մենք դե՞մ ենք քվեարկելու։ Իհարկե, կողմ ենք քվեարկելու, որովհետև մեր առաջնահերթ կետերի մեջ նշել ենք կենսաթոշակների բարձրացում, նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ նշելով սահմանը, ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրում գյուղացիներին։ Իհարկե, եթե նման հարցեր լինեն, կամ հարցեր, որոնք կապված են պետության անվտանգության հետ, և մենք համարենք, որ իսկապես դա անհրաժեշտ է մեր պետությանը, մեր ժողովրդի սոցիալական կենսամակարդակի բարձրացմանը, արդեն կապ չունի՝ ով կներկայացնի՝ մե՞նք, «Ելք» դաշի՞նքը, թե՞ իշխանությունը, մեր խմբակցությունը կհավաքվի ու որոշում կկայացնի։ Իսկ խմբակցության որոշումը յուրաքանչյուր պատգամավորի համար կատարման ենթակա պետք է լինի։

Իսկ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ դաշինքի ղեկավարությունն իսկապես պատգամավորներին ազա՞տ էր թողել, թե՞ կար ներքին պայմանավորվածություն։

– Միքայել Մելքումյանն ամբիոնից ասաց, որ խմբակցությունը որոշում է կայացրել և ազատ է թողել պատգամավորներին ընտրության հարցում։

Բայց ձեզ համար, որպես ընդդիմադիր ուժ, ձեռնտու չէ՞ր լինի, եթե Ազգային ժողովի նախագահն ընդդիմադիր լիներ։

– Եկեք խոսենք նրա մասին, ինչը հնարավոր է։ Եթե ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, ո՞նց եք կարծում՝ ինչպե՞ս կարող է ընդդիմությունն ունենալ ԱԺ ընդդիմադիր նախագահ։ Իհարկե, տեսականորեն դա հնարավոր է, երբ պայմանավորվածություն է ձեռք բերվում։ Բայց եթե ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, ի՞նչ ձայների հաշվին մենք կարող էինք ընդդիմադիր նախագահ ունենալ։ Դա տրամաբանական չէ։

 

Լուսանկարը՝  aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում