Իսրայելի հարավը ենթարկվել է հրթիռակոծման Սինայի թերակղզու եգիպտական հատվածից: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի հաղորդագրությունը:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել Սինայի թերակղզուց, տուժածների մասին տվյալներ չան»,-ասել են զինվորականները՝ հավելելով, որ այժմ որոնում են հրթիռի բեկորները:
Իսրայելի ուղղությամբ Սինայի թերակղզու կողմից վերջին անգամ հրթիռ էր արձակվել ապրիլի 10-ին: Այդ ժամանակ հրթիռակոծման պատասխանատվությունը ստանձնել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: