Thursday, 25 04 2024
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա

Ամերիկացի սենատորները սպառնում են դադարեցնել Թուրքիային հատկացվող օգնությունը

Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովի անդամներ Լինդսի Գրահամը և Պատրիկ Լեհին սպառնացել են դադարեցնել Անկարային տրվող ԱՄՆ օգնությունը, եթե Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործը հավուր պատշաճի ուշադրության չարժանանա Թուրքիայի կառավարության կողմից: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կայքը:

Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին ուղղված նամակում սենատորները նշել են. «Մենք կցանկանայինք հիշեցնել ձեզ, որ խաղաղ հավաքներն ու խոսքի ազատությունն այս երկրի հիմնարար իրավունքներն են: Թուրքական անվտանգության անձնակազմի ներկայացուցիչների կողմից ցուցաբերված ագրեսիվությունն ու բռնությունը շատերիս կողմից մեկնաբանվեց որպես ավելին, քան հարձակում ընդդեմ խաղաղ ցուցարարների. դա հարձակում էր այս իրավունքների դեմ»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 29 անդամներ կոչ են արել պետդեպարտամենտին համապատասխան միջոցներ ձեռնարկել կատարվածի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: «Օտար երկրի անվտանգության աշխատակիցների կողմից նման պահվածքը դատապարտելի է և չի կարող հանդուրժվել: Այս գործողությունները ոչ միայն հանցագործ բնույթ ունեն, այլև հակասում են ԱՄՆ արժեքներին»,- նշել են նրանք:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված նամակում Ներկայացուցիչների պալատի անդամներն ընդգծել են, որ խոսքի և հավաքների ազատությունը կարող է արգելված լինել Թուրքիայում և վիրավորական այդ երկրի նախագահի համար, սակայն դրանք ԱՄՆ արմատային արժեքներ են և պետք է պաշտպանված լինեն:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Հիշեցնենք, որ խաղաղ ցույցին մասնակցել են հայկական, քրդական, ասորական համայնքի ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում